home Ճանապարհորդ, Քաղաքներ Փարիզը զբոսաշրջիկներին անվճար գազավորված ջուր կտրամադրի

Փարիզը զբոսաշրջիկներին անվճար գազավորված ջուր կտրամադրի

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Փարիզի իշխանությունները մտադիր են ընդլայնել անվճար ըմպելի գազավորված ջրով սյուների տեղադրման նախագիծը՝ տեղադրելով դրանք քաղաքի բոլոր թաղամասերում։ Նախաձեռնության նպատակը այն է, որ զբոսաշրջիկները և քաղաքացիները ամեն անգամ նոր շիշ ջուր չգնեն, այլ՝ նույն շիշը լցնեն, քանի որ աղբի վերամշակումը, որի հիմնական մասը հենց պլաստիկ շշերն են, ավելի թանկ է նստում, քան խմելի ջրի աղբյուրներ ունենալը։ Բացի այդ, ակնկալվում է, որ փարիզեցիները կսկսեն ավելի շատ հեղուկ խմել, որն էլ օգտակար է առողջությանը։

Անվճար գազավորված ջուր Փարիզում

Ինչպես հաղորդվում է՝ գազավորված ջրով սյուները կտեղադրվեն զբոսաշրջիկներով լի վայրերում։ Դրանց վրա առկա է «Գազավորված ջուր» գրությունը ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Ջուրը կմատակարարի պետական Eau de Paris ընկերությունը։ Սյուների համար հենց գազավորված ջրի ընտրությունը պայմանավորված է ֆրանսիացիների նախասիրություններով։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ