Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ինչպես ինքնուրույն կազմակերպել ճամփորդությունը: Մաս 1 − ավիատոմսեր

Ավիատոմսեր, հյուրանոց, ավտոմեքենա վարձույթով, տաքսի, տրանսֆեր, ապահովագրություն, տուրիստական պարագաների շոփինգ և այլն − այն ամենը, ինչ անհրաժեշտ է լինում ուղևորության մեկնելիս: Արդեն վաղուց նշյալներից բոլորը հնարավոր է գնել կամ ամրագրել ինքնուրույն, և հարկավոր չէ գտնել տուրիստական գրասենյակ, ծանոթ կամ ընկեր, ում միջոցով հնարավոր կլինի ամրագրել այս ամենը:

Ինչպես ինքնուրույն կազմակերպել ճամփորդությունը

✈ Ավիատոմսեր

Հավանաբար բոլորը գիտեն, որ ավիատոմսերն այսօր այլևս կորցրել են «տոմսի» իմաստը, և ոչ ոք այլևս թղթյա տոմս չի տրամադրում ուղևորներին: Այն, ինչ ձեզ տալիս են տուրիստական գրասենյակում, ընդամենը ձեր թռիչքի մասին տեղեկություններն են և ձեր էլեկտրոնային տոմսի եզակի կոդերը, որոնք արդեն գրանցված են լինում գլոբալ թռիչքային տվյալների բազաներում:

Ավիատոմսերի օնլայն ամրագրումը մեր օրերում այնքան հեշտ է, որքան ամենօրյա գնումներն օնլայն խանութներում: Պարզապես, ի տարբերություն օնլայն խանութների, ավիատոմսեր գնելիս հարկավոր է բավականին ուշադիր լինել ուղևորի տվյալները լրացնելիս, այլապես ուղևորն օդանավակայանից կարող է հետ վերադառնալ` ընդամենը ամրագրման պահին կատարված մեկ տառասխալի կամ ծննդյան տարեթվի 1 օրվա տարբերության պատճառով:

Ինչպես գնել ավիատոմսեր ինքնուրույն − առաջին հերթին ճիշտ կլինի գտնել այնպիսի օնլայն համակարգ, որտեղ կկարողանաք համեմատել տարբեր ամրագրման ծառայությունների կողմից առաջարկվող ավիատոմսերի գները:

❗ Այո, ավիատոմսերի գները շատ տարբեր են ինչպես տարբեր գրասենյակներում, այնպես էլ տարբեր օնլայն ամրագրման ծառայություններում:

Օրինակ, դուք կարող եք այցելել հայկական ամենաճանաչված ավիատոմսերի գների համեմատման կայք` www.aviatomser.com (🔗այցելեք այստեղ) − այստեղ կարող եք փնտրել ցանկացած ուղղությամբ ավիատոմսեր և տեսնել բազմաթիվ հայտնի և ստուգված օնլայն ամրագրման ծառայությունների և ավիաընկերությունների տոմսերի գները` դասակարգված ըստ մատչելիության: Կայքում առկա են բազմաթիվ զտիչներ (ֆիլտրներ), որոնց օգնությամբ հնարավոր է այնքան հստակեցնել ավիատոմսի որոնման պարամետրերը, մինչև կգտնեք ամենահարմար գնով ավիատոմսը ձեզ համար:

Aviatomser.com կայքում կարող եք գտնել Հայաստանից ամենապահանջված ուղղությունների համար էժան ավիատոմսերի օրացույցներ 📆, որտեղ ցուցադրվում են թռիչքների ամենացածր արժեքները` ըստ ամիսների և օրերի: Դրա համար կայքում գտեք ձեր թռիչքի ուղղությունը և օգտվեք վերոնշյալ օրացույցի գործիքներից:

aviatomser.com-ը հասանելի է ինչպես համակարգիչների, այնպես էլ սմարտֆոնների համար:

** aviatomser.com կայքում կատարվում է միայն ավիատոմսերի որոնման գործողությունը, իսկ տոմսի ամրագրման գործընթացը տեղի է ունենում այլ կայքերում (որոնք կառաջարկեն ձեր փնտրած ուղղությամբ տոմսեր)
Հաջորդիվ` Ինչպես ինքնուրույն կազմակերպել ճամփորդությունը: Մաս 2 − հյուրանոցներ
Booking.com
Booking.com
You might also like