home Հետաքրքիր փաստեր, Տուրիզմ Հայաստանում, Քաղաքներ Երևանում նախատեսվում է կառուցել «Նոյ» էթնո-թաղամասը, որը կարժենա $100 մլն

Երևանում նախատեսվում է կառուցել «Նոյ» էթնո-թաղամասը, որը կարժենա $100 մլն

Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:

«Նոյ» էթնո-թաղամասը կարժենա $ 100 մլնԾրագրի շուրջ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ: Ներդրման ծավալը կազմում է $ 100 մլն:

Ներդրումային ծրագրի մանրամասները Մեդիամաքսը պարզել էˋ զրուցելով վարչության մասնագետ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի հետ:

Ծրագրով նախատեսվում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի հետեւի հատվածումˋ Դալմայի այգիներին հարող տարածքում, կառուցել նոր էթնոթաղամաս:

«Կառուցապատվելու է շուրջ 9.2 հա տարածքով եւ 150 հազար քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Այնտեղ ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջանների (Սյունիք, Շիրակ, Լոռի եւ այլն) ազգագրական ոճի ճարտարապետական կառույցներ»,- նշել է ճարտարապետը:

Նախատեսված է մշակել փողոցների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնել գորգագործություն, նկարչություն, հին ձեռագրերի ցուցադրություն: Թաղամասում կլինեն նաեւ թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր:

Ակնկալվում է, որ ծրագիրը դերակատարություն կունենա մշակութային տուրիզմի զարգացման գործում:

Արտավազդ Թարխանյանն ասել է, որ թաղամասի էսքիզների ստեղծմանը մասնակցել են Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ուսանողները:

Աղբյուրը` Mediamax
Լուսանկարները` Քաղաքաշինության պետական կոմիտե

Booking.com

Մեկնաբանություններ / կարծիքներ