home Ճանապարհորդ, Տուրիզմ Հայաստանում Էմիրություններ մեկնող ՀՀ քաղաքացիները կազատվեն մուտքի վիզայից

Էմիրություններ մեկնող ՀՀ քաղաքացիները կազատվեն մուտքի վիզայից

Կառավարության հինգշաբթի կայանալիք նիստում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կառավարության որոշման մի նախագիծ, որով Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի: Այս որոշմամից հետո պետք է երկու երկրների կառավարությունները ստորագրեն համաձայնագիր վիզային ռեժիմը վերացնելու մասին:

ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացույուն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ-ի կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» կառավարության որոշման նախագծին:

ՀՀ ԱԳՆ-ն էլ գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Աղբյուրը` Armtimes.com

Booking.com

Մեկնաբանություններ / կարծիքներ