home Ճանապարհորդ, Տուրիստական բիզնես, Քաղաքներ, Ֆոտո-տուր Գիշերային սաֆարի` Դուբայի ստորջրյա գազանանոցում

Գիշերային սաֆարի` Դուբայի ստորջրյա գազանանոցում

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Աշխարհի խոշորագույն ակվարիումներից մեկը, որը գտնվում է Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքի Dubai Mall առևտրի կենտրոնում, առաջարկում է նոր ծառայություն` գիշերային սաֆարի: Այսպիսի էքսկուրսիաները հասանելի կլինեն մինչև փետրվարի վերջ:

Բոլոր այցելուները կարող են սուզվել   գիշերային ստորջրյա ջունգլիների աշխարհ և հիանալ կենդանիներով իրենց հիմնական բնակավայրում: Հյուրերին կուղեկցեն փորձառու գիդերը, ովքեր կառաջարկեն նոր ուղիներ և կցուցադրեն, թե ինչպես է պետք կերակրել կենդանիներին:

Դուբայի ակվարիումը ունի աշխարհում ամենամեծ դիտարկման վահանակը և 33 հազար ծովային կենդանիներից կազմված  հավաքածու: Ստորջրյա գազանանոցը, որը գտնվում է ակվարիումի վերևի` երկրորդ հարկում, ներկայացնում է մի շարք բնական տարածքներ, այդ թվում` արևադարձային անտառ, քարքարոտ ծովափ և օվկիանոս:

Գազանանոցի բնակիչների թվում են  պինգվինները, հսկա ծովախեցգետինները, ջրային առնետները, լոքոները, ձկներ և այլ կենդանիներ: Իսկ վերջերս ակվիարիումի բնակիչների թիվը համալրվել է հսկա պիտոնով, ամազոնյան վիշապօձով, մադագասկարյան գեկոններով, չինական ջրային վիշապներով և իգուանաներով:

Ակվարիումի և ստորջրյա գազանանոցի տոմսի արժեքը 50 դիրհամ է (14 դոլար):

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում