Տուրիստական նորություններ և հոդվածներ

Պրահայում կանցկացվի հյուրանոցների գիշեր

Հյուրանոցների գիշերվա այցելուները կարող են շրջել հյուրանոցներով և տեսնել, թե ինչպես են աշխատում հյուրանոցների աշխատակիցները, ինչպես նաև՝ լինել այնպիսի վայրերում, որտեղ, սովորաբար, հյուրերի մուտքն արգելված է

Հունվարի 26-27-ին Պրահայում կանցկացվի անսովոր ակցիա՝ Հյուրանոցների գիշեր։ Այդ օրերին չեխական մայրաքաղաքի հյուրանոցները բոլոր ցանկացողների առջև կբացեն իրենց «հետկուլիսային աշխարհը»։

Պրահայի Հյուրանոցների գիշերվան կմասնակեն քաղաքի  65 ամենայուրօրինակ և շքեղ հյուրանոցները։ Ինչպես հայտնում է iLoveCz.ru-ն՝ Հյուրանոցների գիշերվա այցելուները կարող են շրջել հյուրանոցներով և տեսնել, թե ինչպես են աշխատում հյուրանոցների աշխատակիցները, ինչպես նաև՝ լինել այնպիսի վայրերում, որտեղ, սովորաբար, հյուրերի մուտքն արգելված է։

Հյուրանոցների գիշեր ՊրահայումՄասնակից հյուրանոցների ռեստորանները կպատրաստեն հատուկ ճաշացանկ։ Իրենց դռները կբացեն նաև հյուրանոցային սպա կենտրոնները, լողավազանները և ֆիթնես սրահները։

Հյուրանոցների գիշերվա շրջանակներում զբոսաշրջիկները կարող են բնակվել Չեխիայի լավագույն հյուրանոցներում օրական ընդամենը  777 կրոնով (30,5 եվրո)։ Հյուրանոցների գիշերվա ամբողջական ծրագիրը և ակցիային մասնակից հյուրանոցների ցանկը կարող եք տեսնել միջոցառման կայքում։

Booking.com
Booking.com
You might also like