Տուրիստական նորություններ և հոդվածներ

Նյու Յորքն ու Մոսկվան Instagram-ի ամենահայտնի քաղաքներն են

Աշխարհի ամենահայտնի քաղաքը, որի լուսանկարները ամենաշատն են հայտնվում  Instagram սոցիալական ցանցում, այս տարի Նյու Յորքն է։ Երկրորդ տեղը սոցիալական ցանցի օգտատերերի կողմից ամենաշատը  լուսանկարվող քաղաքների թոփ-10-ում բաժին է հասել  Մոսկվային։

Մոսկվա, Ռուսաստան

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով  Instagram-ի մամուլի ծառայությանը, վարկանիշային աղյուսակում հաշվի են առնվել քաղաքների գեոթեգերը, որտեղ արվել են ամենից շատ լուսանկարները։ Լավագույնների տասնյակում երրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը, չորրորդում՝ Սան Պաուլուն, հինգերորդում՝  Փարիզը։ Թոփ-10-ում հայտնվել են նաև Լոս Անջելեսը, Սանկտ Պետերբուրգը, Ջակարտան, Ստամբուլը և Բարսելոնան։

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Booking.com
Booking.com
You might also like