home Հետաքրքիր փաստեր, Տուրիզմ Հայաստանում Ստեփանակերտ-Երևան նոր երթուղին կգործի Վարդենիս-Մարտակերտ մայրուղով

Ստեփանակերտ-Երևան նոր երթուղին կգործի Վարդենիս-Մարտակերտ մայրուղով

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Ալֆրեդ Պողոսյանն և հավելել, որ նոր երթուղին սկզբնական շրջանում լինելու է երկու օրը մեկ:

Նրա խոսքով՝ նոր երթուղին լինելու է Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով, որը կրճատելու է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև թեթևացնելու է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին և հնարավորություն է տալու վարորդներին երթևեկել ավելի հանգիստ:

Նա ավելացրել է, որ սակագներում փոփոխություններ չեն նախատեսվում: Առայժմ գործելու է միայն մեկ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը բացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին:

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ