Տուրիստական նորություններ և հոդվածներ

Հայտնի են զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր և անվտանգ երկրները

International SOS միջազգային ընկերությունը ներկայացրել է 2018 թվականին զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների քարտեզը՝ հաշվի առնելով ռիսկերը, որոնց կարող են բախվել ճանապարհորդները (Travel Risk Map 2018)։

Երկրները ներկված են տարբեր գույներով՝ կախված վտանգավորության աստիճանից․ կանաչը «աննշան ռիսկն է», դեղինը՝ «ցածր», նարնջագույնը՝ «միջին», կարմիրը՝ «ռիսկի բարձր մակարդակ», իսկ գինեգույնը՝ «ռիսկի չափազանց բարձր մակարդակ»։ Այսպիսով, կանաչ գույնով ներկվել է ընդամենը վեց երկիր՝ Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Դանիա, Սլովենիա, Իսլանդիա և Լյուքսեմբուրգ։

Կանադան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Ճապոնիան, Թայլանդն ու Եվրոպայի մեծ մասը դեղին գույն են։ Նարնջագույնով է պատված Ռուսաստանի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների տարածքները։ Ահազանգող կարմիրով է ներկված Աֆրիկյան մայրցամաքի մեծ մասը և որոշ երկրների առանձին հատվածներ։ Եվ, վերջապես, ամենավտանգավորը փորձագետները անվանել են Լիբանանը, Մալին, Սոմալին, Յեմենը, Իրաքը, Աֆղանստանը, Հարավային Սուդանը և ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն։

Քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ։

Booking.com
Booking.com
You might also like