home Ճանապարհորդ, Սպորտային, Տուրիզմ Հայաստանում Հայտնի է ԱՊՀ-ի լավագույն լեռնադահուկային առողջարանը․ Ծաղկաձորը տասնյակում է

Հայտնի է ԱՊՀ-ի լավագույն լեռնադահուկային առողջարանը․ Ծաղկաձորը տասնյակում է

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




ԱՊՀ-ի լավագույն լեռնադահուկային առողջարան է ճանաչվել ղազախական Շումբուլակը։ Այդ մասին նշվում է  «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության ուսումնասիրությունում, որն ուղարկվել է  «Ленты.ру»-ի խմբագրություն հոկտեմբերի  10-ին։

Շումբուլակ, Ղազախստան

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել համացանցում ռուս զբոսաշրջիկների կատարած վաղ ամրագրման տվյալները։ Նշվում է նաև, որ Շումբուլակում մեկ օր  հանգիստը կարժենա 100 դոլար։

Երկրորդ տեղում հայտնվել է Շահդագը (Ադրբեջան), երրորդում՝ Սիլիչին (Բելոռուս)։ Թոփ-10-ում հայտնվել են նաև Ծաղկաձորը (Հայաստան), Չիմգանը (Ուզբեկստան), Կարակոլը (Կիրգիզիա), Լոգոյսկը (Բելոռուս), Տուֆանդագը (Ադրբեջան), Ալթայի Ալպերը (Ղազախստան) և Յակուտիայի լեռները (Բելոռուս)։

Ծաղկաձոր, Հայաստան

Ամենից մատչելի հանգիստը կարելի է անցկացնել Կարակոլում (օրական 70 դոլար), ամենաթանկը՝ Շումբուլակում։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում