home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Հայտնի է ճանապարհորդություն սկսելու համար լավագույն տարիքը

Հայտնի է ճանապարհորդություն սկսելու համար լավագույն տարիքը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Բրիտանացի հոգեբանները պարզել են, թե որ տարիքի երեխաների հետ է պետք սկսել ճանապարհորդել։ Հետազոտության արդյունքները հրապարակել է The Telegraph-ը։

Դոկտոր Ամանադա Գումմերի խոսքերով՝ երեխաների հետ արտասահման ճանապարհորդել ցանկացող  ծնողները պետք է սպասեն, որ նրանք դառնան հինգ տարեկան։ Հենց այդ տարիքում նրանք իսկապես կարող են գնահատել և կիրառել ստացված փորձը։ Ավելի փոքրիկ ճանապարհորդները, դժվար թե, հետագայում հիշեն իրենց այցը արտասահման․ նշում է բրիտանացի մասնագետը։

Նրա խորհուրդը ծնողներին հաստատվում է Florida4Less տուրիստական օպերատորի անցկացրած հետազոտությամբ։ Փորձագետները սահմանել են, որ հինգ տարեկանը հենց այն տարիքն է, որից հիշվում են ճանապարհորդությունները հասուն մարդկանց մոտ։ Համենայնդեպս, իր առաջին ճանապարհորդությունը հենց հինգ տարեկանից է հիշում օպերատորի ամեն հինգերորդ հաճախորդը։ Նրանցից մոտ 30%-ը հիշում է ինքնաթիռով թռիչքը կամ օդանավակայանը, 20%-ը՝ լողափն ու ծովը, 11%-ը՝ խաղերը լողավազանում։

Հինգամյա տարիքը, ըստ Գումմերի, շրջադարձային պահ է երեխայի լիարժեք փոխգործակցության հարցում։ Այդ տարիքում նրանք արդեն լիարժեք տիրապետում են լեզվին և կարող են  ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել զրույցներին։ Բացի այդ, նորի ընկալումն ու զգացմուքները  առանցքային գործոն են հանդիսանում հիշողությունների ստեղծման համար։ Այդ պատճառով նոր տպավորություններն ու այն ամենը, ինչը դրանց համար պատճառ է հանդիսացել, նրանք, հաստատ, կհիշեն։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ