Տուրիստական նորություններ և հոդվածներ

Բարսելոնայի թանգարանները այցելուներին կթողնեն իրենց արհեստանոցներ և պահեստներ

Բարսելոնայի ավելի քան 10 թանգարան այժմ պարբերաբար կթողնեն այցելուներին մուտք գործել  իրենց ֆոնդեր։ Ինչպես հայտնում է  «ԵվրոՊուլսը»՝ նախօրեին Կատալոնիայի մայրաքաղաքում  անցկացվել է In Museu առաջին թանգարանային բաց դռների օրը։

Միջոցառման շրջանակներում տեղաբնակները և զբոսաշրջիկները կարողացել են առաջին անգամ մուտք գործել ռեստավրացված արհեստանոցներ, թանգարանային պահեստներ և միայն մասնագետների համար նախատեսված հատուկ այլ տարածքներ։

Երաժշտության թանգարան

Ակցիային մասնակցել են Բարսելոնայի տասից ավել թանգարան, այդ թվում՝  El Born մշակույթի կենտրոնը, Ֆրեդերիկ Մարեսի թանգարանը, Երաժշտության թանգարանը, Դիզայնի թանգարանը, Ազգաբանական թանգարանն ու Մոնժուիկ ամրոցը։

In Museu  ձևաչափով հաջորդ թանգարանային օրը կանցկացվի  2018 թվականի փետրվարի 3-ին։

Booking.com
Booking.com
You might also like