home Ճանապարհորդ Բեռլինից ավելի քան 600 ավիաթռիչք չեղյալ է հայտարարվել գործադուլի պատճառով

Բեռլինից ավելի քան 600 ավիաթռիչք չեղյալ է հայտարարվել գործադուլի պատճառով

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Բեռլինյան երկու օդանավակայանների աշխատակիցների և ծառայողների գործադուլը հանգեցրել է մարտի 13-ին նշանակված 660 չվերթների չեղարկմանը։ Ինչպես ակնկալվում է՝ գործադուլը կտևի մինչև տեղական ժամանակով երեքշաբթի երեկո։

«Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 195 չվերթ, Տեգել օդանավակայանում՝ 465 չվերթ»,—լրագրողներին պատմել է բեռլինյան օդանավակայանների տեղակատու ծառայության ներկայացուցիչը։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բեռլինյան օդանավակայանների աշխատակիցները մի քանի անգամ գործադուլ են հայտարարել։ Անցյալ ուրբաթ նման իրավիճակի պատճառով Բեռլինում չի իրականացվել շուրջ 700 չվերթ։

Անձնակազմի գործադուլի պատճառը աշխատավարձն է։ Verdi  օդանավակայանների աշխատակիցների պրոֆմիությունը պահանջում է բեռնակիրների և ուղևորների հոսքը կարգավորող աշխատակիցների աշխատավարձի բարձրացում։ Բեռլինյան օդանավակայաններում նման աշխատակիցների թիվը հասնում է  երկու հազարի։

Գործադուլ անողները պահանջում են բարձրացնել աշխատավարձը մինչև ժամում 12 եվրոյի։ Այժմ նրանք աշխատում են ժամում 11 եվրո վճարով։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում