Էժան ավիատոմսեր օնլայն — ինչպես գտնել և ամրագրել

Ավիատոմսերի գները մեծամասամբ որոշում են մեր ուղևորության տևողությունը, «գնալ-չգնալու» հարցը և, ինչու չէ՝ տրամադրությունը․․․

Ճամփորդության մեջ թերևս ամենակարևոր բաղադրիչն ավիատոմսի արժեքն է, որի գնից մեծամասամբ կախված է մեր ուղևորության տևողությունը, «գնալ-չգնալու» հարցը և, ինչու չէ՝ տրամադրությունը։ Երևանից թռիչքների տոմսերը մեղմ ասած այնքան էլ մատչելի չեն։ Բայց առաջարկվող թռիչքների ավիատոմսերը նույնպես կարելի է հնարավորինս էժան գնով ձեռք բերել, եթե փնտրենք օնլայն ամրագրման հարթակներում և համեմատենք՝ գտնելով ամենալավ տարբերակը։

Էլեկտրոնային ավիատոմսերի որոնման և ամրագրման կայքերն այսօր բազմաթիվ են, որոնք յուրաքանչյուրն ըստ իր պայմանների կարող է առաջարկել միևնույն ավիատոմսը գնային որոշ տարբերություններով ձեռք բերել իր կայքում։

Երևան, Զվարթնոց օդանավակայան — ավիատոմսեր օնլայնAviatomser.com—ը ագրեգատոր համակարգ է, որը միացած է բազմաթիվ տվյալների բազաների և թույլ է տալիս փնտրել էժան ավիատոմսեր և համեմատել դրանց գները մեկ հարթակում։ Օրինակ՝ դուք կարող եք փնտրել Երևան-Մոսկվա ավիատոմսեր և որոնման համակարգը կգտնի տվյալ ուղղությամբ տոմսերի բոլոր առաջարկները՝ ցուցադրելով դրանք ըստ ամենացածր գնի։

Դուք կարող եք օգտագործել տարբեր զտիչներ (фильтр), որպեսզի տեսնեք ձեզ հարմար տարբերակներով թռիչքներն ու դրանց գները — ըստ թռիչքի տևողության, ըստ կանգառների կամ առանց կանգառի, ըստ միջանկյալ կանգառների տևողության, ըստ ուղեբեռի առկայության և քաշի և այլ պարամետրերի։

www.aviatomser.com — մենք փնտրում ենք ԷԺԱՆ ավիատոմսեր բոլոր օնլայն հարթակներում։ «Ավիատոմսեր.com» որոնման համակարգը հայկական ամենահայտնի օնլայն տուրիստական ծառայությունն է, որն ունի ամսական 15 000 — 30 000 այցելու։ Համակարգն օրական սպսարկում է մինչև 1000 ավիատոմսերի որոնում Հայաստանից և արտասահմանից (Ռուսաստան, Հունաստան, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա և այլ երկրներ)։

Ինքնաթիռի տոմսեր կարող եք փնտրել ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, այնպես էլ Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից։

Booking.com
Booking.com
You might also like