Մարտի 10-ին զբոսաշրջիկները կարող են անվճար գիշերել Իտալիայի փոքրիկ հյուրանոցներում

B&B Day-ը Իտալիայում անցկացվում է քսաներորդ անգամ։

Գարնան սկզբին Իտալիայում կրկին կանցկացվի B&B-ի օր։ Մարտի  10-ին հազարավոր Bed&Breakfast-ները, մինի հյուրանոցներն ու  հոսթելներն ամբողջ երկրում կառաջարկեն զբոսաշրջիկներին մեկ օր անվճար բնակվել իրենց մոտ։ Ակցիան կանցկացվի արդեն քսաներորդ անգամ, և ամեն տարի դրան մասնակցում են ավելի շատ նման հաստատություններ։

B&B օր, Իտալիա

Զբոսաշրջիկների տրամադրության տակ են լինում քաղաքների պատմական կենտրոններում, պատմական վիլլաների տարածքներում, հարմարավետ գյուղակներում և միջնադարյան ամրոցներում  գտնվող մինի հյուրանոցները։ Ինչպես գրում է «Իտալիան ռուսերեն» պորտալը՝ ակցիային մասնակցելու համար պետք է ամրագրել նվազագույնը երկու անընդմեջ օրվա բնակություն, որոնցից մեկը կլինի շաբաթ օրը՝ մարտի 10-ին․ օրինակ՝ մարտի 9-10, մարտի 10-11 կամ ամբողջ հանգստյան օրերը՝  մարտի 9-ից  11-ը։

Ձեր անվճար գիշերը հյուրանոցում կարող եք ստանալ նախագծի կայքում։

Booking.com
Booking.com
You might also like