Տուրիստական նորություններ և հոդվածներ

Մադրիդը կզարդարվի գրաֆֆիտիով

Բազմաթիվ գրաֆֆիտին կդառնա Իսպանիայի մայրաքաղաքի նոր դիտարժան երևույթը։ Մադրիդի քաղաքապետարանի նախագծի շրջանակներում՝ քաղաքի այնպիսի թաղամասերի բնակիչները, ինչպիսիք են՝ Moratalaz-ը, Carabanchel-ը, Moncloa-Aravaca-ն, Tetuán-ը, Puente de Vallecas-ը և Villa de Vallecas-ը, մասնակցել են գրաֆֆիտիի ընտրությանը, որոնք շուտով կհայտնվեն շենքերի պատերին, մարզադաշտերում և պարիսպներին։

Մադրիդ, Իսպանիա

Նկարիչները, որոնց հանձնարարված է անել այդ նկարները, ծնունդով հենց Մադրիդի այդ թաղամասերից են․ հայտնում է Noticia.ru-ն։ Նախագիծը ուղղված է  նրան, որ «արվեստը օգտագործվի որպես թաղամասերի առանձնահատկության զարգացման գործիք»։

Գրաֆֆիտին ժամանակակից մեգապոլիսների անբաժանելի մասն է կազմում։ Չնայած նրան, որ հաճախ պատերին արված այդ նկարները ապօրինի են, նման շատ աշխատանքներ ամենաշատն են հայտնվում զբոսող զբոսաշրջիկների լուսանկարներում։

Booking.com
Booking.com
You might also like