home Ճանապարհորդ, Օրվա հետքերով Լոնդոնյան բարը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Լոնդոնյան բարը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




The World’s 50 Best Bars-ի վարկածով այս տարի աշխարհում լավագույն բար է դարձել  American Bar-ը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում շքեղ  Savoy հյուրանոցում։ Այս հաստատությունում կոկտեյլներ են պատրաստում արդեն ավելի քան 125 տարի։

American Bar, Լոնդոն

2017 թվականին երկրորդ տեղը բաժին է հասել ևս մեկ լոնդոնյան բարի՝ Dandelyan հաստատությանը, որը գործում է Mondrian հյուրանոցում․ գրում է  Lenta.ru-ն։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է Նյու Յորքում գտնվող  The Nomad-ը։

Dandelyan, Լոնդոն

Հետաքրքիր է, որ լավագույնների տասնյակում հայտնվել են ևս երկու լոնդոնյան  (Connaught Bar և Bar Termini) և ևս երկու նյույորքյան բարեր (The Dead Rabbit և Attaboy)՝ այդ կերպ բացահայտելով աշխարհի երկու մայրցամաքների բարային մայրաքաղաքները։  Թոփ-10-ում հայտնվել է նաև հաստատություն Աթենքից (The Clumsies), Սինգապուրից (Manhattan Bar) և Շանհայից (Speak Low Bar)։

The Nomad, Նյու Յորք

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում