home ԹԵԺ, Տուրիզմ Հայաստանում, Տուրիստական բիզնես Դեպի Կալավան զբոսաշրջիկների հոսքն այնքան է մեծացել, որ ծրագիրը դադարեցրել են

Դեպի Կալավան զբոսաշրջիկների հոսքն այնքան է մեծացել, որ ծրագիրը դադարեցրել են

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




«Խազ պակաս էլ ըլնի, ծրագիրը անելու ենք, դավայ հուփ տուր»,- Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ Կալավան գյուղի զարգացման 10-ամյա ծրագրի մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Թայմ լենդ» հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, ով Կալավանում զբոսաշրջության զարգացման ծրագրի ղեկավարն է, վարչապետին ներկայացրել է այն սուղ հնարավորությունները, որոնց պայմաններում հնարավոր է զբոսաշրջություն զարգացնել Հայաստանում:

«Հայաստանը չունի այնպիսի համայնք, որը չունենա բնական ու մարդկային բավարար ռեսուրսներ՝ զարգանալու համար: Մեր թույլ կողմը մեր մոտեցումներն ու պատկերացումներն են: Եթե մենք կարողանանք իրոք ունենալ միասնական երազանք, ապա ամենաաղքատ համայնքը կարող է իրոք զարգանալ և մարտահրավեր նետել բոլորին: Մեզ մոտ խանութ չկա, ճանապարհ չկա, մարդկանց ասում ենք՝ ինչ եք ուտում, ասում են՝ անտառից: Հավաքագրել ենք անտառից 102 կերակրատեսակներ և ստեղծել ենք անտառային խոհանոց: Բնությունը և մարդիկ տալիս են մեզ բոլոր հնարավորությունները, որպեսզի համայնքը զարգանա»,- վարչապետին ներկայացրել է Ռոբերտ Ղուկասյանը:

Նա ասել է, որ ընդամենը 20 դոլար ներդնելով՝ առաջին տարում 1000-ից ավելի զբոսաշրջիկ է ունեցել Կալավանը: Նրան լսելուց հետո վարչապետը կոչ է արել հուփ տալ:

Նշենք, որ Կալավանում զարգանում է արկածային ու էկոտուրիզմը, այստեղ թափ է առնում հնագիտական տուրիզմը, զբոսաշրջիկները Կալավանի անտառներում հայտնվում են նախնադարում, ապրում քարե դարի մարդու կյանքով: Դեպի Կալավան տանող ճանապարհը խիստ անբարեկարգ է, ցանկացած ավտոմեքենայով հնարավոր չէ հասնել գյուղ: Բայց ծրագրի կազմակերպիչները զբոսաշրջիկներին բացատրում են, որ ասֆալտը դրախտ չի տանում, դեպի դրախտ ճանապարհը քարքարոտ է: Այս ամենն այնքան է հետաքրքրել զբոսաշրջիկներին, որ Կալավանն այլևս ի վիճակի չէ այդքան մեծ ծավալի զբոսաշրջիկներ ընդունելու, կազմակերպիչները ժամանակավոր դադարեցրել են ծրագիրը, այս տարի փորձում են հյուրատների հարցը լուծել:

Տարեկան արդեն մոտ 10 հազար զբոսաշրջային հայտ է ստանում Կալավանը: Այս ամենը հնարավոր է եղել իրագործել՝ ներդնելով ընդամենը 20 դոլար:

Աղբյուրը՝ Lragir.am

 

 

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում