Հորդանան

Երկիրը` Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Hashemite Kingdom of Jordan)

Մայրաքաղաքը` Ամման (Amman), բնակչությունը` 1 մլն 919 հազար մարդ (2010թ. տվյալներով)

Հորդանանի բնակչությունը` 6.508.887 մարդ (2012թ. տվյալներով)

Երկրի տարածությունը` 92.300 քկմ

Պետական լեզուն` արաբերեն, դրամական միավորը` հորդանանյան դինար

          

Տես Հորդանանի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >

Տուրիզմը Հորդանանում

Հորդանանի ամենահարավային քաղաքը Աքաբան է, որը բավականին երիտասարդ հանգստավայր է` կարմիր ծովի ամենահյուսիսային ափին:

Այստեղ իդեալական մաքուր ջուր է, անընդմեջ փչում է մեղմ ծովային քամին, հոյակապ պայմաններ` հանգստի համար: Աքաբային հարող լեռների շնորհիվ այստեղ գոյություն ունի յուրահատուկ միկրոկլիմա և այստեղ լողալ հնարավոր է կլոր տարին, ձմեռային սեզոնին ջրի ջերմաստիճանը չի իջնում +22C-ից: Աքաբայում կան նաև ջրասուզային կենտրոններ: Որոշ հազվագյուտ ձկնատեսակներ և կորալներ հանդիպում են միայն այստեղ:

Welcome to Jordan – Jordanian Travel Places

Մեռյալ Ծով

Մեռյալ Ծովը յուրահատուկ բնության հրաշալիք և բնական առողջարան է: Այն աղի լիճ է, որի մակարդակը գտնվում է ծովից 400 մ ցածրության վրա: Լիճը համարվում է ամենաաղին ամբողջ աշխարհում:

Մեռյալ Ծովում ջրի բաղադրության մեջ մտնում են մեծ քանակությամբ բրոմ, քլոր և շատ այլ հազվագյուտ մետաղներ: Իր չափազազանց աղիության պատճառով (լճում աղի պարունակությունը 10 անգամ գերազանցում է ամենաաղի ծովի պարունակությունից) ջուրը չափազանց խիտ է և հիշեցնում է մածուցիկ խտանյութ: Եվ հենց աղերն են ապահովում աշխարհին հայտնի բուժական հատկությունները լճի ջրում և հարակից ցեխաբուժարաններում:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am ակտիվ հղումը պարտադիր է:

 

Մեկնաբանություններ / կարծիքներ