home Ճանապարհորդ Ջոլին և Փիթը վարձակալել են ամբողջական գնացք ընտանիքի համար

Ջոլին և Փիթը վարձակալել են ամբողջական գնացք ընտանիքի համար

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Ամենահայտնի հոլիվուդյան զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, վարձակալել են ամբողջական գնացք, որպեսզի Լոնդոնից հասնեն Գլազգո (Մեծ Բրիտանիա): Հինգ ժամ տևողությամբ ուղևորության ընթացքում դերասաններին ուղեկցում էին նրանց վեց երեխաները: Գնացքի վարձակալությունը գնահատվում է  66 հազար դոլար:

Պարզվում է, որ վերջերս Ջոլին երեխաներին տարել է դիտելու Հարի Փոթերի մասին վերջին ֆիլմը, և  նրանց հիացրել է հեքիաթային գնացքը: Այդ պատճառով դեպի Գլազգո ուղևորության ժամանակ երեխաները վազվզել են գնացքի վագոններով և հիացել պատուհանից երևացող  բնապատկերներով:

Հարկ է նշել, որ այս վարձակալությունը միանյ ժամանցի նպատակով չէր. Փիթը դրանով հասել է իր նոր աշխատավայր` «Համաշխարհային  պատերազմ Z» ֆիլմի նկարահանման հրապարակ: Այդ պատճառով գնացքում  եղել են նաև կինոմատոգրաֆիստներ, որոնք աշխատում են այդ նախագծում: Շշուկների համաձայն` գնացքի համար վճարել է Paramount Pictures ստուդիան:

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում