Տուրիստական նորություններ և հոդվածներ

Իտալիա. Միլանում անցկացվում է վայրի բնության լավագույն լուսանկարների ցուցահանդես

Հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի  22-ը Միլանի Մինգուցցի թանգարանում կարելի  է  տեսնել բնության ամենագեղեցիկ լուսանկարները.  «Wildlife Photographer of the Year» ցուցահանդեսին կներկայացվեն  100 լուսանկար, որոնք 2013 թվականին մրցանակներ են ստացել լուսանկարիչ- նատուրալիսների՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի ժամանակ, որը անցկացնում է Լոնդոնի Բնական գիտությունների  թանգարանը և «BBC Wildlife Magazines» բրիտանական ամսագիրը:

 «Wildlife Photographer of the Year»

Ցուցահանդեսը, որը ներկայացված է թանգարանի չորս հարկերում, այցելուներին հնարավորություն կտա մասնակիցը դառնալ բնության կյանքի զարմանահրաշ պահերին տարբեր երկրների տաղանդավոր լուսանկարիչների ֆոտոհայացքի միջոցով:

 «Wildlife Photographer of the Year»

«Wildlife Photographer of the Year» մրցանակները տրվում են սկսած 1964 թվականից, այս տարի ֆոտոմրցույթին մասնակցել են 98 երկրների ներկայացուցիչներ: Արդյունքում 48.000 ներկայացված աշխատանքներից ժյուրին ընտրել է 100-ը՝ մրցույթի կատեգորիաներից յուրաքանչյուրի համար մեկական լուսանկար:

Booking.com
Booking.com
You might also like