Իսպանիայի Թագավորություն (Իսպանիա)

Երկիրը` Իսպանիայի Թագավորություն, Spain, Reino de España
Բնակչությունը` 46.030.109  մարդ  (2010 թ-ի տվյալներով)
Ընդհանուր մակերեսը` 504.782 քառ. կմ

         

Իսպանիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >
Բարսելոնի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >
Մադրիդի վերաբերյալ բոլոր տուրսիտական նորությունները >

Պետական լեզուն. Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։

Պետական կրոնը. Քրիստոնեություն. կաթոլիզմը Իսպանիայի հիմնական կրոնն է և չնայած այն այլևս չունի պաշտոնական կարգավիճակ, կաթոլիզմ են դասավանդում բոլոր դպրոցներում և կրթական հաստատություններում, չնայած, որ մեծ թիվ են կազմում մուսուլման ուսանողները։ 2009-ի հուլիսին պաշտոնական հարցումներից պարզ դարձավ, որ երկրի 73%-ը կաթոլիկ են, 2.1%-ը այլ կրոնի և մոտ 22%-ը ոչ մի կրոնի չեն դավանում, որոնցից 7.3% աթեիստ են։ Իսպանացիների մեծ մասը չեն մասնակցում կրոնական ծիսակատարություններին։

Դրամական միավորը` Եվրո

Աշխարհագրական դիրքը. Իսպանիայի Թագավորությունը (իսպաներեն՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Տարածքով Իսպանիան Եվրոպական Միության տարածքով երկրորդ մեծ երկիրն է` Ֆրանսիայից հետո:

Վարչական բաժանումը. Ինքնավար համայնքները երկրի վարչական բաժանման առաջին մակարդակն է։ Նրանք ստեղծվել են և մինչև այժմ գործում են 1979 թվականից և իրավունք է տալիս նրանց ստեղծել սեփական կառավարությունը։ Ինքնավար համայնքները կարող են ինտեգրված լինել հարակից շրջանների հետ պատմական, մշակույթային և տնտեսական կապերով։ Հինական օրենքները յուրաքանչյուր ինքնավար համայնքում դա ինքնավարության կանոնն է։ Ինքնավարության կանոնով սահմանվում է ինքնավար համայնքի անվանումը, սահմանները, կառավարության ձևավորման կարգը և շատ ներքին օրենքներ, երկրի սահմանադրությամբ սահմանված կարգով։ Բոլոր ինքնավար համայնքների կառավարությունները պետք է կազմված լինեն.

  • Օրենսդիր մարմին, որի անդամները ընտրվում են համամասնական ցուցակներով և պետք է նարկայացված լինեն համայնքի բոլոր շրջանները;
  • Կառավարության խորհուրդ իրենց վարչական և գործադիր գործունեությամբ, ղեկավարում է նախագաը, որին ընտրում է օրենսդիր մարմինը միապետի համաձայնությամբ
  • Գերագույն դատարանը, որը ենթարկվում է երկրի գերագույն դատարանին և գործունեություն է իրկանացնում ինքնավար համայնքի ներսում։

Կատալոնիային, Գալիցիային և Բասկերի երկրին, որոնք իրենց անվանում են ազգայնականներ, ինքնավարություն տրամադրվեց շատ կարճատև ժամանակահատվածում։ Անդալուզիան նույնպես ուներ նույն ինքնավարության կարգավիճակ, սակայն նրա ինքնավարության տրամադրման գործընթացը համեմատաբար երկարատև էր։ Կամաց կամաց մյուս համայնքներին նույնպես տրվեց ինքնավարության կարգավիճակ, հաշվի առնելով տարածաշրջանի պատմական, կրոնական հատկանիշները, ինչպիսիք են Վալենիսայի համայնքը, Կանարյան կղզիները, Բալեարիկ կղզինեը  և Արագոնը։ Ինքնավար համայնքները ունեն լայն օրենսդիր և գործադիր ինքնավարություն, իրենց սեփական պառլամենտներով և կառավարություններով։ Յուրաքանչյուր համայնքի համար լիազորությունների բաշխումը կարող է տարբեր լինել, միայն երկու համայնքներ ունեն լիարժեք ինքնավարություն, դրանք են Բասկերի երկիրը և Նավարեն։ Բացի այդ Բասկերի երկիրը, Կատալոնինան և Նավարեն ունեն սեփական ոստիկանություն և զինված ուժեր։

Կառավարման համակարգը. Իսպանիան սահմանադրական միապետություն է, ժառանգական միապետով և երկպալատանի պառլամենտով, Գլխավոր կորտեսներով: Գործադիր մարմինը Իպանիայի նախարարների խորհուրդն է վարչապետի նախագահությամբ, որը նշանակվում է միապետի կողմից  և առաջադրվում է Կոնգրեսի կողմից։ Օրենսդիր մարմինը կազմված է կոնգրեսից (Congreso de los Diputados) 350 անդամներով, որոնք ընտրվում են համամասնական ցուցակներով 4 տարի ժամկետով, և Սենատից (Senado) 259 անդամից, որոնցից 208-ը ընտրվում են մեծամասնական ցուցակներով, իսկ 51-ին ընտրում են տեղական օրենսդիր մարմինները նույպես 4 տարով։

Երկրի ղեկավար` թագավոր Խուան Կառլոս I, 1975 Նոյեմբերի 22-ից

Կառավարության նախագահ`Իսպանիայի վարչապետ (Իսպաներեն Presidente del Gobierno ). Մարիանո Ռախոյ, ընտրվել է 2011-ի նոյեմբերի 20-ին։

Առաջին փոխնախագահ և ներքին գործերի նախարար`  Սորայա Սաենս դե Սանտամարիա:

Կաբինետ` Նախարարների խորհուրդ (Իսպաներեն Consejo de Ministros) նշանակվում են վարչապետի կողմից։

Կլիման. Իսպանիան կարելի է բաժանել երեք հիմնական կլիմայական գոտիների` համաձայն իրենց աշխարհագրական դիրքի և օրոգրաֆիկ պայմանների. միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, որը համաձայն Köppen կլիմայի դասակարգման` բաժանվում է երկու մասի Csa և Csb, կիսաչոր կլիմա (BshBsk), տեղակայված է հարավ արևելյան քարորդում հատկապես Մուսիա մարզում և Էբրո հարթավայրում, ի տարբերություն միջերկրածովային կլիմայի միայն ամռանն է լինում չոր։ Օվկիանոսային կլիմա (Cfb), տեղակայված է երկրի հյուսիում, հատկապես Բասկերի երկրում, Աստուրասում, Կանտաբրիայում և մասամբ Գալիսիայում։ ի տարբերություն միջերկրածովային կլիմայի ամառային և ձմեռային եղանակը կապված է օվկիանոսից, իսկ եղանակային երաշտներ չկան։ Բացի այս հիմնական գոտիներից կան նաև ենթագոտիներ ինչպիսին են Ալպյան կլիման Պիրենեյան լեռնաշղթայում և Սիեռա Նևադայում և տիպիկ մերձարևադարձային կլիմա Կանարյան կղզիներում։


Քաղաքները և տեսարժան վայրերը. 
Խոշորագույն քաղաքներն են` Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան,Սարագոսան և Մալագան։

Մայրաքաղաքը` Մադրիդը  (իսպաներեն՝ Madrid) երկրի ամենամեծ քաղաքն է: Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է, իսկ արվարձաններով քաղաքի բնակչությունը մոտ 6.271 միլիոն է: Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո: Քաղաքի մակերեսն է 604.3 քառ. կմ: Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն Եվրոմիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունը ու արվեստը միասին վերցված դարձնում են աշխարհի ամենահետեքրքիր քաղաքներից մեկը:

Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտոններից մեկը: Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակները: Մադրիդը ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը` Եվրոպայում: Մադրիդը նաև 12-երորդ ամենականաչ քաղաքն է աշխարհում 2010-ի դրությամբ: Մադրիդը 2020 օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքներից է: Քաղաքը գտնվում է Մանզանարես գետի ափին երկրի կենտրոնում և Մադրիդի համայնքը (որը ներառում է Մադրիդ քաղաքը, արվարձանները և շրջակա գյուղերը) սահմանակցում է Կաստիլիա և Լեոն ու Կաստիլե Լա-Մանչա համայնքների հետ: Որպես Իսպանիայի մայրաքաղաք` այն նաև Կառավարության և Միապետի նստավայրն է, Մադրիդը նաև Իսպանիայի քաղաքական կենտրոնն է: Քաղաքի ներկայիս քաղաքապետն է Ալբերտո Ռուիզ-Գալարդոնը Ժողովրդական կուսակցությունից: Մինչ Մադրիդում ձևավորվում է ժամանակակից ենթակառուցվածք, այն նպատակ ունի պահպանել իր պատմական տեսքը` հնամենի փողոցներով և շինություններով: Դրա ապացույց են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850-ին վերանորոգված Օպերայի տան հետ: Բուեն Ռետիրո այգին` հիմնադրված 1631-ին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև` ազգային հնէաբանական թանգարանը: Մադրիդը Իսպանիայի ամենաճանաչված մշակույթային քաղաքներից մեկն է` հարուստ մշակույթային վայրերով: Մադրիդը համարվում է Եվրոպական լավագույն քաղաքներից մեկը իր պատկերասրահների և թանգարանների ցուցանիշով: Լավագույնը համարվում է Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադոյի երկայնքով և իր մեջ ներառում է երեք թանգարան: Դրանցից ամենահայտնին Պրադո թանգարանն է, որտեղ գտնվում են Դիեգո Վելասքուեսի Լաս Մենինասը և Ֆրանցիսկո Գոյաի Լա մայա վեստիդան և Լա Մայա դեսնուդան: Մյուս երկու թանգարաններն են` Տիսեն-Բորնեմիսա թանգարանը, ստեղծվել է խառը մասնավոր հավաքածուներից, և Ռեյնա Սոֆիա թանգարանը, որտեղ գտնվում է Պաբլո Պիկասոյի Գերնիկա գեղանկարը` վերադարձված Նյու Յորքից մոտ 20 տարի առաջ: Պրադո թանգարանը  թանգարան և պատկերասրահ է, որտեղ գտվում են Եվրոպական արվեստի լավագույն գործերը` սկսած 12-րդ դարից, մինչև 19-րդ դարի սկզբները, որոնց հիմքում Իսպանիայի թագավորական հավաքածուն է: Հավաքածուն ներկայումս ներառում է մոտ 7.600 գեղանկար, 1.000 քանդակ, 4.800 գծանկար և 8.200 նկար, ինչպես նաև` մեծ թվով արվեստի և պատմական գործեր: Պրադոն ամենաշատ հաճախվող թանգարաններից մեկն է աշխարհում: Այդտեղ են Ֆրանցիսկո Գոյայի, Դիեգո Վելասքուեսի, Էլ Գրեցիոյի, Ռուբենսի, Տիտիանի, Հիերոնիմուս Բոշի, Ժոզե դե Ռիբերայի և Պատինիրի լավագույն գործերը, ինչպես նաև` Ռոջեր վան դեր Վեյդենի, Ռաֆայելի, Տինտորետոի, Պաոլո Վերոնեսեյի, Կարավաջիոյի, Վան Դիկի, Կլոդ Լորայնի, Մուրիլլոյի և Զուրբալանի գործերը: Ռեյնա Սոֆիա թանգարանը (MNCARS) Իսպանիայի 20-րդ դարի արվեստի ազգային թանգարանն է: Թանգարանում հիմնականում ներկայացված են Իսպանական արվեստի նմուշները: Թանգարանի հավաքածուները ներառում են 20-րդ դարի իսպանացի լավագույն արվեստագետների նմուշները, ինչպիսիք են`Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Խուան Միրոն, Խուան Գրիսը և Խուլիո Գոնսալեսը: Թանգարանի լավագույն գործը դա Պիկասոյի Գուերնիսա գեղանկարն է: Ռեյնա Սոֆիան ունի նաև անվճար գրադարան, որտեղ պահվում են մոտ 100.000 գիրք, մոտ 3.500 ձայնագրություններ և մոտ 1.000 տեսագրություն: Տիսեն-Բորնեմիսա թանգարանը գեղարվաստական թանգարան է, որը լրացնում է իր գործընկերների պատմական բացերը. Պրադոյի դեպքում այն ներառում է Իտալական գործարը Անգլիայից, Հոլանդիայից և Գերմանիայից, իսկ Ռեյնա Սոֆիայի դեպքում ներառում է Իպրեսիոնիստների, Էքսպրեիոնիստների և Եվրոպական ու Ամերիկյան գեղանկարները 20րդ դարի կեսերից հետո, մոտ 1,600 կտավներով: Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիան ներկայումս գործում է որպես թանգարան և պատկերասրահ, որտեղ գտնվում է 15-20-րդ դարերի կտավների հրաշալի հավաքածու` Ջիովաննի Բելինի, Կորրեջիո, Ռուբենս, Զուրբարան, Մուրիլլո, Գոյա, Խուան Գրիս, Պաբլո Սերրանո: Ակադեմիան հանդիսանում է նաև կերպարվեստի կենտրոնը Մադրիդում: Ֆրանցիսկո Գոյան եղել է ակադեմիայի տնօրենը և իր շրջանավարտներն են եղել Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Անտոնիո Լոպես Գարսիան, Խուան Լունան և Ֆերնանդո Բոտերո: Մադրիդի թագավորական պալատը Խուան Կառլոս I-ի պաշտոնական նստավայրն է, բայց օգտագործվում է միայն պաշտոնական ծիսակատարությունների համար: Այն Բարոկկո ոճի ամրոց է լի արվեստի գործերով, այն Եվրոպայի խոշորագույն թագավորական պալատներից մեկն է, որը հայտնի է իր շքեղ սենյակներով և զենքի և զրահի, ինչպես նաև արծաթեղենի, սպասքի, ժամացույցների, կտավների հարուստ հավաքածույով: Իսպանիայի հնէաբանական ազգային թանգարանի հավաքածուն ներառում է նախապատմական, Կելտական, Իբերիական, Հունական և Հռոմեականհնություններ և միջնադարյան (Վիսգոթիկ, Մուսուլմանական և Քրիստոնեական) իրեր: Ամերիկաս թանգարանը (իսպաներեն՝ Museo de América) ազգային թանգարան է, որը տնօրինում է Ամերկա մայրցամաքի գեղարվեստական, հնագիտական և ագրարային նմուշներին սկսած Պալեոլիտ դարաշրջանից մինչ այժմ: Մշտական ցուցադրությունը բաժանված է հինգ հիմնական ոլորտների` Ամերիկայի ըմբռնումը, Ամերիկայի իրականությունը, Ամերիկայի հասարակությունը, կրոնը և հաղորդակցությունը: Բնական գիտությունների ազգային թանգարանը Իսպանիայի բնության պատմության Ազգային թանգարանն է: Թանգարանի հետազոտական բաժիններն են` Կենսաբանությունը և Էվոլուցիոն կենսաբանությունը, Էվոլուցիոն բնագիտություն, Հրաբուխագիտությունը և Երկրաբանությունը: Լաս Դեսկալզաս Ռեալես մենաստանը նախկինում եղել է Կառլոս I թագավորի և Իզաբել պոտուգալացու ամրոցը: Նրանց դուստր Ժուանը հիմնեց այս մենաստանը 1559-ին: 16-րդ դարից մինչև 17-րդ դարը մենաստանը ներգրավում էր երիտասարդ այրիներին և ծերացած կույսերին: Մենաստանը ձեռք բերեց մեծ հարստություններ և դարձավ Եվրոպայի ամենահարուստ մենաստանը: Այն ունի բազմաթիվ գործեր վերածննդի և Բարոկկո ոճի, այդ թվում `Գասպար Բակերայի Քրիստոսի նկարները, որոնք նկարվել են անհայտ հեղինակի կողմից (չի բացառվում Վելազքուեսի կողմից), և դրանք են համարվում իսպանական ներկի գլուխգործոցը: Լազարիո Գալդիանո թանգարանը հիմնված է դեկորատիվ արվեստի հանրագիտարանային հավաքածուների վրա: Հավաքածուն ներառում է Լեոնարդո դա Վինչիի, Կլադիո Կոելլոյի, Ֆրանցիսկո Գոյայի, Պեդրո Բերուգուետեի, Էլ Գրեցիոյի, Հիերոնիմուս Բոշի, Ռեմբրանտի, Թոմաս Գայնսպորուի, Թոմաս Լավրենսի և Խոսուա Ռեյնոլդսի նկարները, ինչպես նաև Գյամոլոնայի և Վերոչիոյի քանդակները, 10-րդ դարի Բյուզանդական էմալ, Արաբական և Բյուզանդական փղոսկրե տուփեր, Հելենական, Հռոմեական, միջնադարյան, վերածննդի և բարոկկո զարդեր, Պիզանելլո և Պոմպեո Լեոնի մեդալներ, Իսպանական և Իտալական կերամիկա, Իտալական և արաբական հագուստ և Իննոսենտ VIII պապի ունիկա զենքի հավաքածուն ներառյալ սուրը: Դեկորատիվ արվեստի ազգային թանգարանը քաղաքի ամենահին թանգարաններից մեկն է: Այն ցուցադրում է «մանր արվեստների» էվոլուցիան (կահույք, կերամիկա և ապակի, տեքստիլ և այլն): Նրա 60 սենյակում ցուցադրված են 15.000 օբյեկտներ, որոնք ունեն մոտ 40.000 նմուշ: Ազգային Ռոմանտիզմի թանգարանը պարունակում է արվեստի և արտեֆակտների մեծ հավաքածու, որոնք պատկերում են 19-րդ սարի կյանքը և ոճը` հատուկ ուշադրություն դարձնելով ռոմանտիզմին:


Բարսելոնան
 (իսպաներեն՝ Barcelona) Իսպանիայի մեծագույն քաղաքներից երկրորդն է և Կատալոնիայի մայրաքաղաքը: Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում: Բնակչությունը կազմում է 1.615.908 մարդ: Բարսելոնը երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական միությունում: 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը, այդ միության անդամ են 43 երկիր: Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան, որ հիմնադրվել է մ.թ. երկրորդ դարում, ամբողջությամբ պահպանել է իր գոթական ոճի պատմական կենտրոնը և հսկայական քանակությամբ պատմական հուշարձաններ: Գլխավոր տեսարժան վայրը Մայր տաճարն է`նախկին կառուցված Յուպիտերի սրբատեղիում: Տաճարն ընդհանուր համալիրի մեջ է ընդգրկում նաև երեք պալատ: 

Վալենսիա (իսպաներեն՝ Valencia / València) – քաղաք է Իսպանիայում։ Իր բնակչությամբ Իսպանիայում երրորդ քաղաքն է համարվում` Մադրիդից և Բարսելոնայից հետո։ Քաղաքի անվանումը գալիս է լատինական բառից, ինչը նշանակում է «խիզախություն»։ 1094 թվականին Սիդ Կիմպեադորը ազատագրեց Վալենսիան մավրերից։ Միջնադարում այն Միջերկրական ծովի առևվտրային ծաղկուն քաղաք էր։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը եղել է հանրապետական կառավարության նստավայր, փաստորեն Իսպանիայի ժամանակավոր մայրաքաղաք։ Սևիլյա (իսպաներեն՝ Sevilla) ` քաղաք Իսպանիայի հարավում` 700.000 բնակչությամբ: Սարագոսա (իսպաներեն՝ Zaragoza) Սարագոսայի մարզի և Արագոն ինքնավար համայնքի մայրաքաղաքն է: Քաղաքը տեղակայված է Էբրո գետի վրա: Մալագա (իսպաներեն՝ Málaga) Մալագայի մարզի մայրաքաղաքն է, բնակչությունը` 568.507 մարդ: Սիերա Նևադա լեռան լանջերին գտնվող հրաշագեղ Գրանադան միջնադարում եղել է Իսպանիայի վերջին մահմեդական թագավորության մայրաքաղաքը: Տեղի հնագույն Ալբասին թաղամասում է գտնվել մավրիտանական բերդը, մավրերի վերջին ապաստարանը, որը գրավվեց քրիստոնյաների կողմից: Այս բերդը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կոթողներից մեկը, այն մավրերի գեղարվեստի բարձրակետն է և Գրանադայում պահպանված եզակի օրինակը: Բերդն ունի շքեզ սրահներ, վերևից բացվում է հրաշալի տեսարան: Քաղաքի վերևի հատվածում է գտնվում սուլթանների նախկին ամառանոցն իր լողավազանով ու շատրվաններով: Այստեղ մոտակայքում է գտնվում Ֆուենտե Վակերոսը` մեծ բանաստեղծ Գաբրիել Գարսիա Լորկայի ծննդավայրը, պահպանվել է նաև ֆերման, որտեղ նա գրել է մի քանի բանաստեղծություններ: Ալկալա դե Էնարես քաղաքը` Սերվանտեսի ծննդավայրը, հայտնի է 1498թ. հիմնադրված իր համալսարանով: Սան Դիեգոյի հրապարակի վրա գտնվող համալսարանը տպավորիչ է թե իր ճարտարապետությամբ, և թե պարունակությամբ. փոքրիկ բակեր, պատկերասրահներ, այգիներ: Քաղաքում կան բազմաթիվ փոքրիկ վանքեր ու եկեղեցիներ, պահպանվել է Սերվանտեսի տուն-թանգարանը: Կանարյան կղզիները Իսպանիայի ինքնավար մարզն է, որը գնտվում է Պիրենեյան թերակղզուց 1500 կմ, իսկ Աֆրիկյան մայրցամաքից` 100 կմ հեռավորության վրա: Կղզիներն ունեն հրաբխային ծագում, դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն յուրահատուկ գեղեցկությունը: Որոշ տեղեր անտառոտ են, մյուսները` լեռնային, երրորդներն էլ հիացնում են շքեղ ծովափերով: Կլիմայական պայմաններով պայմանավորված է կղզիների բուսականության բազմազանությունը:
Անդալուզիան Իսպանիայի հարավային հատվածն է, որտեղ կարելի է տեսնել հիանալի պահպանված պատմական հուշարձաններ` միջնադարյան ամրոցներ և XIդ. արաբական աշտարակներ, տաճարներ ու բնակատեղիներ` լեռնոտ շրջաններում: Այստեղ ամենատաք ծովն է, ամենաշոգ ու երկար ամառը, կորիդայի բազմաթիվ հրապարակներ: Անդալուզիան է համարվում ֆլամենկոյի ծննդավայրը: Իսկ Անդալուզիայի սիրտը Սևիլիան է, որը հիացնում է հրեական, արաբական, գոթական մշակույթների համադրությամբ:

Իսպանական մշակույթը. Իսպանիան մի արևմտյան երկիր է, որի մշակույթը ունի հունա-հռոմեական արմատներ։ Երկրի մշակույթի վրա իրենց ազդեցությունն են թողել բազմաթիվ ժողովուրդներ, որոնք ապրել են պատմության ընթացքում, ներառած Իբերիացիները, Կելտերը, Հռոմեական կայսրությունը, Իսլամիստները, հրեաները և հռոմեական կաթոլիկ եկեղեցին։ Իսպանիան  իր Միջերկրական – ատլանտյան միջավայրով մեծ դեր է խաղացել իր մշակույթի ձևավորման հարցում։ Իսպանիան Իտալիայից հետո ունի երկրորդ ամենաշատ ՅՈՒՆԵՍԿՕ – ի Համաշխարհային ժառանգության վայրերը աշխարհում, ընդհանուր առմամբ`  40: Միգել դը Սերվանտեսը թերևս ամենահայտնի իսպանացի հեղինակն է իր Դոն Քիշոտ ստեղծագործությամբ, որը համարվում է Իսպանիայի խորհրդանիշ և արևմտյան դասական գրականության հիմնադիր։ Իսպանիայի արվեստագետները մեծ ներդրումներ են ունեցել տարբեր Եվրոպական արվեստի շարժումներում։ Շնորհիվ աշխարհագրական և պատմական բազմազանության` Իսպանիայի արվեստը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Իսպանական կինոն վերջին շրջանում մեծ հաջողությունների է հասել միջագային մրցանակաբաշխություններում, այդ թվում` Օսկարի։ Իսպանական կինոյի մեծ ռեժիսոր Լուիս Բունյուելը առաջինն է հասել համաշխարհային ճանաչման: Մյուս հայտնի ռեժիսորներն են Պեդրո Ալմոդովարը, ով ճանաչում է ձեռք բերել սկսած 1980 – ականներից, և Ալեխանդրո Ամենաբարը։ Հայտնի դերասաններից են Խավիեր Բարդեմը և Բենիսիո Դել Տորոն, իսկ դերասանուհիներից` Վիկտորիա Աբրիլը, Անա Բելենը, Արիադնա Հիլը, Կարմեն Մաուրան, Պենելոպե Քրուզը և այլոք: Իսպանական կինոյի լավագույն աշխատանքի համար սահմանվել է «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակը, որը շնորհվում է 1987 թվականից սկսած` յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվար ամիսներին: Այն կոչվել է այդպես` ի պատիվ իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի, և իրենից ներկայացնում է բրոնզե կիսանդրի: Առաջին մրցանակաբաշխությունը ընդգրկել է 15 անվանակարգ, ներկայումս այն շնորհվում է 28 անվանակարգերում: 

Իսպանիայի ճարտարապետությունը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ։ Իսպանիայի ճարտարապետության նմուշներ կան ոչ միայն ներկայիս Իսպանիայի տարածքում, այլև նախկին Հիսպանիկայի և քրիստոնեական այլ թագավորությունների տարածքներում։ Հռոմեացիների կողմից հիմնադրված Կորդոբան դարձավ Հռոմեական ժամանակաշրջանում մշակութային մայրաքաղաք, ներառելով նաև` Արաբական ոճը իսլամական իշխանության տարիներին։ Ավելի ուշ արաբական ոճը ավելի զարգացավ երկրում և դրա փայլուն վկայությունն է Նասրիդ դինաստիայի ժամանակաշրջանում կառուցված պալատական համալիրը Գրանադայում։ Այդ ժամանակահատվածում քրիստոնեական թագավորությունները ձեռք բերեցին սեփական ճարտարապետական ոճը, նրանց ոճը միաձուլվեց Եվրոպական ոճային այնպիսի համադրությունների հետ, ինչպիսիք էին` Ռոմանական ոճը և Գոթական ոճը։ Այսպիսի ոճով շինություններ կառուցվեցին երկրի ամբողջ տարածքով` միախառնվելով մուսուլմանական ոճին։ Մոդերնիզմի ժամանումը ազդեցություն ունեցավ 20-րդ դարում կառուցված տաճարների վրա։  Իսպանական երաժշտությունը երբեմն նույնականացվում է ֆլամենկոյի հետ:  Տարբեր շրջանային ժողովրդական երաժշտություններ կան Արագոնում, Կատալոնիայում, Կաստիլիայում, Վալենսիայում, Բասկերի երկրում, Գալիսիայում և Աստուրասում։ Փոփը, ռոքը, հիփ հոփը և ծանր մետալը նույնպես ճանաչված են։ Դասական երաժշտության մեջ Իսպանիան ունեցել է շատ ճանաչված կոմպոզիտորներ, ինչպիսիք են` Իսահա Ալբանիզը, Մանուել դե Ֆելլան և Էնրիկե Գրանադոսը, և երգիչներ ու տենորներ, ինչպիսիք են`  Պլաչիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Մոնսերատ Կաբալլեն, Ալիսիա դե Լարրոչան, Ալֆրեդո Կրաուսը, Պաբլո Կասալսը, Ռիկարդո Վինասը, Խոսե Իտուրբին, Պաբլո դե Սարասատեն, Խորդի Սավալը և Թերեզա Բերգանսան։ Իսպանիայում կան մոտ քառասուն մասնագիտացված համույթ։ Ամենաճանաչված երաժշտական գործիքը կիթառն է, որի հայրենիքը Իսպանիան է։ Ամենահայտնի կիթառահարը Պակո դե Լուսիյան է:

Ազգային խոհանոցը. Իսպանական խոհանոցը ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն, որոնք հետևանք են տարբեր աշխարհագրական, մշակութային և կլիմայական ազդեցությունների։ Նրա ձևավորման վրա մեծապես ազդել է ծովամթերքների մատչելիությունը (երկիրը շրջապատում են մի քանի ծովեր): Իսպանական խոհանոցը արտացոլում է երկրի խոր Միջերկրական արմատները։ Իսպանիայի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունները հանգեցրել են սեփական յուրահատուկ խոհանոցի ձևավորմանը։ Մասնավորապես, առանձնացվում են երեք հիմնական բաժիններ. Միջերկրյածովյան Իսպանիայի բոլոր ափամերձ տարածքները` սկսած Կատալոնիայից մինչև Անդալուզիա,  օգտագործում են  ծովամթերք, ինչպիսիք են  pescaíto fritoն,  որոշ սառը ապուրներ, ինչպիսին է`  գազպոչոն,  և շատ բրնձային ճաշատեսակներ, օրինակ`  Պաելլան   և կատալոնական  Արոզ նեգրոն: Ներքին Կաստիլիայում ընդունված են  տաք, թանձր ապուրները, ինչպիսիք են` հացով  ու սխտորով Կաստիլյան ապուրը, ինչպես նաև` իսպանական խոզապուխտը։ Ատլանտիկ Իսպանիայի հյուսիսայի ափը հայտնի է  բանջարեղենային և ձկնային ուտեստներով,  ինչպիսիք են` pote gallegoն  և մարմիտակոն։

Ազգային տոները. Ազգային տոները, որոնք նշում են Իսպանիայում ընդգրկում են կրոնական (Հռոմի կաթոլիկ), ազգային և տարածաշրջանային ավանդույթները։ Ամեն համայնք իրավունք ունի նշել առավելագույնը 14 ազգային տոն տարվա ընթացքում, որոնցից 9-ից ավելին որոշում է երկրի կառավարությունը։  Իսպանիայի ազգային օրը հոկտեմբերի 12-ն է։

Ամենը Իսպանիայի մասին. Իսպանացիները գնահատում են հպարտությունն ու անհատականությունը: Նրանք մրցակցում են հարստության և հասարակական դիրքի համար: Մեծ նշանակություն ունի իմիջը, մասնավորապես` արտաքին տեսքը: Կարևոր է ծագումն ու հեղինակությունը: Համեստությունը ավելի է գնահատվում, քան ինքնավստահությունը: Շատ կարևոր են կապերը: Այստեղ ընդունված չէ ցուցադրել առավելությունները, խելքն ու կարողությունները: Ընտանիքը Իսպանիայում իրենից ներկայացնում է խոշոր տնտեսական և սոցիալական միավոր: Ավանդաբար տղամարդը համարվում է ուժի և համարձակության, իսկ կինը` կանացիության և համեստության խորհրդանիշ, սակայն ժամանկները փոխվել են: Նոր սերունդը ձգտում է կանանց և տղամարդկանց հավասարության: Իսպանական երիտասարդ ընտանիքում կարևոր է ծնողների օրհնությունը: Աշխատանքային և հասարակական միջոցառումների ժամանակ ողջունելիս սեղմեք բոլոր ներկաների ձեռքերը: Հրաժեշտ տալիս` նույնպես: Ձեռք սեղմումը պետք է լինի ամուր, ընդ որում` դիմացինի աչքերին նայելով: Գրկախառնումն ու համբույրը ընդունված է միայն ընկերների շրջանում: Մինչև ձեր իսպանացի ընկերնրն ու գործընկերները չխնդրեն ձեզ իրենց դիմել անունով, դիմեք նրանց ազգանունով և կոչումով: Ամբողջական ազգանունը իր մեջ ընդգրկում է հոր և մոր օրիորդական ազգանունները: Զրուցելիս և նամակներում իսպանացուն դիմեք միայն հայրական ազգանունով: Ամուսնանալիս կինը պահպանում է օրիորդական ազգանունը: Իսպանացիներին հաճելի կլինի իրենց լեզվով խոսելու ձեր ցանկացած փորձը: Անգլերեն խոսում են հիմնականում զբոսաշրջանային տարածքներում: Սովորաբար իսպանացիները հակված են մոտ կանգնել զրուցակցին: Տղամարդիկ գրկախառնվում և համբուրում են, եթե ընկերներ կամ բարեկամներ են: Մի գրկեք, մի թափահարեք ուսին և առհասարակ մի հպվեք անծանոթ իսպանացուն: Իսպանացիները ակտիվորեն օգտագործում են ժեստերի  լեզուն, մի փորձեք կրկնօրինակել նրանց: Իսպանացիների սնունդը կծու է և տաք չէ: Հիմնական սննդամթերքներն են միսը, ձուն, ճուտը, ձուկը, բանջարեղենը և մրգերը: Տապակայի համար օգտագործվում է ձիթայուղ: Իսպանական ազգային ըմպելիքներն են  Jdrez-ը (անգլ. շերրի), Sangria-ն, Vino-ն (գինի): Հյուսիսային Իսպանիայում բնակչության մեծ մասը բացի գինուց խմում է նաև cerveza-ն (գարեջուր): Իսպանացիները չեն նեղանում, եթե իրենց հյուրերը  չեն խմում ալկոհոլային խմիչք: Salud նշանակում է առողջություն: Salud նաև ասում են փռշտացող մարդուն: Կենացներ կարելի է ասել ցանկացած ժամանակ, բայց հակիրճ: Տանտիրոջ խոսքից հետո բոլորը ոտքի են կանգնում և ասում` Salud: Փոքր խմբերում ոտքի կանգնելը պարտադիր չէ: Կենացներ ասում են նաև կանայք: Կանայք և տարեցները նստում են առաջինը: Պատվավոր հյուրերը նստում են տարտիրոջ կողքին: Ուտելիս ձեռքրը պահեք սեղանի վրա, ոչ թե ծնկներին: Գովեք տանտիրուհուն կամ մատուցողին: Իսպանացիները չեն սիրուն թափել սնունդը: Ավելի լավ է հրաժարվեք ուտեստից, քան այն կիսատ ուտեք: Մի հեռացեք պատվավոր հյուրից առաջ: Իսպանացու տունը խիստ անձնական տարածք է: Մի գնացեք հյուր մինչև նրանք չհրավիրեն: Իսպանիայում մեծ տեղ են տալիս արտաքին տեսքին: Հագնվեք զուսպ, խուսափեք վառ և աչքի ընկնող հագուստից: Կոշիկը հագուստի կարևորագույն մասն է կազմում: Մաշված կոշիկը կարող է փչացնել կերպարը: Իսպանացիները միշտ էլեգանտ տեսք ունեն, նույնիսկ` ոչ պաշտոնական հանդիպումներին: Քաղաքում ընդունված է նորաձև հագուստը, հատկապես` ռեստորաններում: Եթե ձեզ հյուր են հրավիրել, անպայման տարեք ձեզ հետ գեղեցիկ փաթեթավորված նվեր տանտիրուհու համար: Ինչպես նաև` հատուկ ուշադրությամբ ընտրեք նվեր երեխաների համար: Եթե ձեզ պատասխան նվեր տան, բացեք այն անմիջապես և շնորհակալություն հայտնեք: Նվիրեք գինի, քաղցրավենիք, խմորեղեն, շոկոլադ, ծաղիկներ (ցանկալի է կարմիր վարդեր): Ծաղիկների թիվը պետք է լինի կենտ: Մի նվիրեք 13 հատ ծաղիկ (հաջող թիվ չի համարվում): Ընդունված է նվերներ անել Սուրբ Ծնունդին: Կարող եք նվիրել գրենական պիտույքներ, գրքեր, երաժշտական ձայնագրություններ, արվեստի նմուշներ: Մի նվիրեք թանկարժեք նվերներ, որոնք կաշառքի տպավորություն կստեղծեն: Խոսելու ընթացքում պատրաստ եղեք, որ ձեզ կընդհատեն: Եղեք համբերատար, ոչինչ  մի արեք  շտապելով: Ցլամարտը լուրջ գործ է: Իսպանիայում ցլամարտը ավելի շուտ արվեստ է, քան սպորտ: Գտնվելով ցլամարտին պետք է հետևել կանոնակարգին: Գիտակցեք, որ ոչ բոլոր իսպանացիներն են տորեադորներ: Ոմանք նույնիսկ ցլամարտ գնալ  չեն սիրում: Հյուր հրավիրերլը ընդունեք որպես կոմպլիմենտ: Նախատեսված է, որ տաքսու վարորդին, բացի ուղեվարձից պետք է վճարել նաև յուրաքանչյուր բեռի համար ևս: Թույլ տվեք իսպանացուն պատմել իր ընտանիքի մասին: Զգուշացեք գնչուներից: Նրանք հաճախ ծաղիկներով և նվերով մոտենում են անտեղյակ զբոսաշրջիկին, հետո գումար պահանջում: Եթե դուք վարում եք ավտոմեքենա, խուսափեք ազդանշանից, արեք դա խիստ անհրաժեշտության դեպքում: Փողոցում ավտոմեքենան կայանելիս այնպիսի իրեր մի թողեք մեքենայի մեջ, որը գրավի օտար մարդկանց: Օտարազգիներից նրանք պունկտուալություն են սպասում և գնահատում են դա: Հյուսիսային Իսպանիայում նորմալ է համարվում, եթե հանդիպումից ուշանում ես 30 րոպե, իսկ Հարավային իսպանիայում` 15 րոպե: Երբեք մի ուշացեք ցլամարտից: Իսպանիայում պահպանվել են կանանց հանդեպ ավանդական վերաբերմունքը (մաչիզմ, տղամարդու շովինիզմը): Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվում է, և կանայք մասնագիտական և շրջանակներում գրավում են հաստատուն դիրքեր, սակայն փոփոխությունները դանդաղ են ընթանում: Ավանդական իսպանուհիները ամուսնանալիս դուրս են եկել աշխատանքից և այլևս չեն աշխատել, սակայն այսօր աշխատող կանանց մեծամասնությունը հետծննդյան արձակուրդից հետո վերադառնում են իրենց գործին: Նրանց երեխաների խնամքի հարցում օգնում են ծնողները, դայակները և մանկապարտեզները:  Չնայած մեր օրերում շատ իսպանուհիներ աշխատում են, սակայն ոչ բոլորն են ձգտում կարիերային: Հազվադեպ կարելի է հանդիպել կին իրավաբաններ կամ կին բժիշկներ: Կրթված կանայք աստիճանաբար են զբաղեցնում բարձր պաշտոններ: Կինը պետք է հետևի իր հայացքին, եթե նա անթարթ նայում է տղամարդու հայացքին, ապա դա կարող է դիտվել որպես հետաքրքրություն կամ սիրախաղ: Դուք կարող եք  միայնակ գնալ ռեստորան կամ բար, բայց դա մի արեք երեկոյան: Եթե դուք գնացել եք իսպանացու հետ գործնական հանդիպման ռեստորան, ապա պետք է հիշեք, որ իսպանացիները սիրում են իրենք վճարեն ռեստորանի հաշիվը, իսկ եթե դուք եք ցանկանում դա անել, ապա պետք է նախօրոք խոսեք ռեստորանի սեփականատիրոջ կամ մատուցողի հետ:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Իսպանիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >
Բարսելոնի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >
Մադրիդի վերաբերյալ բոլոր տուրսիտական նորությունները >

Մեկնաբանություններ / կարծիքներ