home Հետաքրքիր փաստեր, Տուրիստական բիզնես, Քաղաքներ Իրանը վերադառնում է աշխարհի զբոսաշրջային քարտեզ

Իրանը վերադառնում է աշխարհի զբոսաշրջային քարտեզ

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Զբոսաշրջային քարտեզից անհետացումից 36 տարի անց Իրանը կարող է վերադառնալ  2016 թվականին։
Ինչպես գրում է news.com.au-ն՝ Իրանի գրավչությունը, որպես զբոսաշրջային ուղղություն, կասկածների տեղիք չի տալիս․ լեռնադահուկային առողջարաններ, ճարտարապետություն, հրաշալի սնունդ և հնէագիտական պեղումների վայրեր․ այս ամենը կարելի է գտնել հին Պարսկաստանում։ Սակայն 1979 թվականի հեղափոխությունից և նախագահ Հասան Ռոուխանի ընտրվելուց հետո արևմտյան զբոսաշրջիկներին խորհուրդ տրվեց խուսափել Իրանից։

Iran
Բայց ամեն ինչ կարող է փոխվել արդեն մյուս տարի։ Իրանի պաշտոնյաները Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել են, որ պատրաստվում են  «զբոսաշրջային ցունամիի»։ Դեռևս Արևմուտքի կողմից  պատժամիջոցներ հանելուց առաջ զբոսաշրջիկների քանակը Իրանում աճել էր 12%-ով վերջին 2 տարիների ընթացքում։ Անցյալ տարի Իրանը ընդունել է  5 միլիոն զբոսաշրջիկի, իսկ 2025 թվականին՝ հույս ունի ընդունել ոչ պակաս, քան 20 միլիոն զբոսաշրջիկի։

Iran

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել են Իրան այցելելու համար  իրենց քաղաքացիներին տրվող խորհրդատվության փոփոխության մասին, ինչը կարող է  հանգեցնել զբոսաշրջիկների հետաքրքրության աճին։ Իսկ Իրանն արդեն պատրասվում է այդ հոսքին։ Օրերս համաձայնագիր է ստորագրվել  Accor Hotels-ի հետ, որը երկու հյուրանոց կկառուցի Իրանում։ Novotel IKIA-ն և  Ibis IKIA-ը կբացվեն Իրանում հաջորդ տարի։

Iran

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում