Ավստրալիա (անգլ.՝ Australia), պաշտոնապես Ավստրալիայի միություն (անգլ.՝ Commonwealth of Australia), երկիր, որ ներառում է Ավստրալիական մայրցամաքի գլխավոր կղզին, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսից՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքից՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքից՝ Նոր Զելանդիան։ Իսկ այժմ տուրիստական նորությունները ձեզ  կներկայացնի հետաքրքիր փաստեր Ավստրալիայի մասին:

Commonwealth of Australia

1. Մոսկվայից և Պետերբուրգից Ավստրալիան այնքան հեռու է, որ անգամ հեռու-հեռավոր Հնդկաստանը ճանապարհի կեսն է համարվում:

2. 1979 թվականից սկսած թունավոր սարդերից այստեղ ոչ ոք չի մահացել: Չնայած մեկ տարվա ընթացքում երկու թունավոր սարդ են գտնում  տնից, մեկն էլ՝ դրսից: Ընդհանրապես ժողովուրդը նորմալ է վերաբերվում դրանց:

3. Մալարիան նույնպես վերացվել է 1970-ական թվականներին:

4. Շնաձկները կծում են գրեթե բոլորին: Ավստրալիայում վերջին 50 տարիների ընթացքում շնաձկերը կծել են 53 հոգու, միջինում ստացվում է տարեկան մեկ հոգի:

5. Կյանքի որակով Ավստրալիան լավագույն տասնյակում է:

Sydney Night cities

6. Ավստրալիական «ազգային» ուտեստը Vegemite-ն է: Վեջիմայտը  խմորչով պատրաստված շագանակագույն մասսա է՝ յուրահատուկ հոտով և բավականին աղի: Այն բարակ շերտով քսում են հացին և ուտում: Դա ոչ բոլորն են սիրում:

7. Ավստրալիական ազգային ուտեստ է նաև Meat Pie-ն, որը զամբյուղի տեսքով խմորից պատրաստված մսով կարկանդակ է: Meat Pies-ն վաճառվում է սուպերմարկետներում՝ որպես սառեցված կիսաֆաբրիկատներ:

8. Ավստրալիական cultural icon-ը  Steve Irwin-ն է: Դուք նրան լավ գիտեք: Նա կոկորդիլոսներին պոչից բռնած  քաշում էր իր ետևից; Նրան այստեղ հաճախ են հիշում: Սթիվ Իրվինի դուստրը այժմհեռաուստատեսությամբ   վարում է Bindi The Jungle Girl մանկական  հաղորդաշարը:

9. Ավստրալիան գտնվում է բավականին ցածր լայնություններում: Օրինակ Մելբուռնը  գտնվում է  37.5° S  լայնությունում, և սա ավելի մոտ է հասարակածին քան Ռուսաստանի և Սև ծովի հարավային մասը: Ավստրալիայի մնացած հատվածը (բացի Թասմանիա կղզուց) ևս մոտ է հասարակածին:

10. Սակայն Մելբուռնը այնքան էլ շոգ քաղաք չէ: Ամռանը ջերմաստիճանը 20–30°C (շատ հազվադեպ 40° աստիճան), իսկ ձմռանը գիշերը +4, ցերեկը +15°C: Եղանակը  շատ փոփոխական է:

Commonwealth of Australia

11. Ավստրալիայի տնտեսությունը հիմնականում հենվում է գազի արտահանման, հանքաքարերի և այլնի վրա:

12. Եթե ընտանիքում 4 կամ 5 երեխա կա, ապա երկիրը այնքան օգնություն է տալիս, որ հարկավոր  էլ չէ աշխատել:

13. Ավստրալիան աճեցնում է մոտ 20 միլիոն տոննա ցորեն, մոտավորապես երկրի յուրաքանչյուր բնակչին մեկ տոննա, չնայած զգալի մասը արտահանում են: Գյուղատնտեսության ոլորտում շատ քիչ մարդ է ընդգրկված՝ աշխատունակ բնակչության գրեթե 3.6%-ը: Այստեղ գյուղատնտեսական արտադրողականությունը շատ բարձր է:

14. Առողջապահությունը բավականին տարօրինակ է Ավստրալիայում: Օրինակ, բժիշկները երբեք տուն չեն այցելում, եթե անգամ երեխա է հիվանդը (չնայած շտապ օգնություն կա, բայց միայն լուրջ դեպքերի համար): Նման դեպքերում հարկավոր է երեխային վերցնել և տանել հիվանդանոց: Անգամ հերթի մեջ սպասել: Չնայած բնակիչները շատ հազվադեպ են հիվանդանում և երկար են ապրում:

15. Ավստրալիայում հենց փողոցում կարելի է անվճար վերցնել կենցաղային տեխնիկա. միկրոալիքային վառարան, փոշեկուլ, համակարգիչ, տպիչ, աթոռներ և այլ կահույք: Հեռուստացույցները բավականին շատ են, տարբեր չափսերի և ճաշակի: Մարդիկ այդ կենցաղային տեխնիկան դնում են իրենց տների կողքին, իսկ դա նշանակում է, որ  կարող են վերցնել: Ապրանքները հաճախ նոր են լինում: Երբեմն էլ պոլիէթիլենով ծածկված:

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ

Նշումներ