Տուրիստական նորություններ և հոդվածներ

Instagram-ի օգտատերերը կարող են հյուրանոցներում «զգալի բոնուսներ» վաստակել

Մեր օրերում հյուրանոցները հույսը դրել են ոչ միայն ավանդական գովազդի, այլև՝ սոցիալական մեդիայի վրա։ Մասնավորապես՝ Ինստագրամի։
Այսպիսով, Ֆլորիդայի Four Seasons Resort Orlando հյուրանոցում անձնակազմը հետևում է բոլոր այցելուներին, ովքեր լուսանկարներ են հրապարակում հյուրանոցից, որից հետո նրանց պարգևատրում են կոնֆետներով և այլ քաղցրավենիքներով։

four-seasons-orlando
Պորտլենդի  Lucia հյուրանոցում կան վեց ինտերակտիվ «ինստագրամյան» պատ։ Եթե հյուրերը տեղադրեն իրենց լուսանկարները  #LuciaWallPDX հեշթեգով, դրանք կհայտնվեն հյուրանոցի նախասրահի հսկա էկրանին։

#LuciaWallPDX
Սիդնեյյան  1888 Hotel բուտիկ հյուրանոցում  սոցիալական մեդիայի օգտատերերը, ովքեր ունեն  30 հազար բաժանորդից ավել, ավտոմատ կերպով ստանում են անվճար գիշեր, իսկ պակաս հայտնիները՝ կարող են շահել անվճար գիշերակաց մրցույթում, եթե նկարի տակ տեղադրեն  #1888HOTEL հեշթեգը։

#1888HOTEL
Ամերիկյան Aston Hotels & Resorts հյուրանոցային ցանցի հյուրերը կստանան  իրենց բնակության արժեքի 10%-ի չափով զեղչ, եթե Ինստագրամում հրապարակեն լուսանկարներ հյուրանոցից՝  #AstonLife հեշթեգով։

AstonLife-Experience-Hero-Sunset-nobtn

Նման զեղչ էլ, բայց արդեն ընթրելու համար, տրամադրում է վաշինգտոնյան  Embassy Row Hotel հյուրանոցը։ Պարզապես պետք է կիսվել լուսանկարով, որում պատկերված կլինեն հյուրանոցի մուտքի մոտ նկարիչ  Կոլլետ Միլլերի նկարած թևերը։

Embassy Row Hotel
Kimpton հյուրանոցային ցանցը անվճար իր հյուրերին կտրամադրի սելֆիի ձող։ Զբոսարջիկները կարող են ստանալ պարգևատրումը  #AdoreThySelfie հեշթեգով լուսանկար հրապարակելու դիմաց, ինչպես նաև մասնակցել մրցույթի, որի հաղթողը կստանա Kimpton-ի  $150 դոլարի նվեր քարտ։

 #AdoreThySelfie հ

Booking.com
Booking.com
You might also like