home Ճանապարհորդ, Մշակութային Ժնևի թանգարաններ կարելի է գնալ մեկ միասնական տոմսով

Ժնևի թանգարաններ կարելի է գնալ մեկ միասնական տոմսով

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Այսուհետ Ժնևի թանգարանները մեկ միասնական տոմս ունեն, որը թույլ կտա զբոսաշրջիկներին զգալիորեն խնայել։ 40 ֆրանկ (34 եվրո) արժողությամբ  Pass Musées բաժանորդագրությունը իրավունք  է տալիս անվճար մուտք գործել կամ զեղչեր ստանալ  քաղաքի 16 պետական և մասնավոր թանգարաններում։

Pass Musées-ը հայտնվել է Ժնևում թանգարանային սեզոնի բացմանն ընդառաջ և վաճառքի հանվել  այս աշնանը․ հայտնում է  Euromag.com-ը։ Այն կարելի է ձեռք բերել թանգարանների տոմսարկղերում կամ պատվիրել Ժնևի Մշակույթի և սպորտի նախարարությունում։ Բաժանորդագրությունը գործում է առաջին օգտագործումից հաշված մեկ տարի։

Pass Musées-ով անվճար մուտք կամ զեղչեր տրամադրող թանգարանների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ