home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Ճապոնական զվարճանքների այգում կարելի է ծեծկռտուք պատվիրել

Ճապոնական զվարճանքների այգում կարելի է ծեծկռտուք պատվիրել

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Հիրակատա զվարճանքների այգու  (Hirakata Park) ղեկավարությունը, որը գտնվում է Օսակայում, առաջարկում է իր հյուրերին անսովոր ծառայություն․ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց քաջությունը, կարող են ծեծկռտուք պատվիրել պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ։

Նրանք, ովքեր ցանկանում են oգտվել այս ծառայութունից, կարող են ընտրել մի քանի սցենարներից մեկը։ Խուլիգանների հարձակում սիրահար զույգի վրա, ռումբի ականազերծում, օգնություն արտակարգ իրավիճակում հայտնված  անծանոթին և այլն։ Ցանկացած պատմության վերջում հերոսին հաջողվում է հաղթել չարագործներին կամ դառնալ ազգային հերոս։

Այս ծրագիրը կարելի է ամրագրել հենց այգում, սակայն անցկացման ժամանակն ու վայրը անակնկալ կլինի նույնիսկ պատվիրատուի համար։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ