home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Միլանի կենտրոնում արգելել են փողոցային սնունդն ու սելֆիի ձողերը

Միլանի կենտրոնում արգելել են փողոցային սնունդն ու սելֆիի ձողերը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Բարձր զբոսաշրջային սեզոնի ընթացքում Միլանի քաղաքապետարանը սահմանել է մի շարք արգելքներ, որպեսզի կարգ ու կանոն պահպանի փողոցներում։ Մասնավորապես, քաղաքի կենտրոնում արգելված է օգտագործել սելֆիի ձողեր, ինչպես նաև՝ խմել ապակե և մետաղական  տարաներից հասարակական վայրերում։

Darsena թաղամասի խանութներում նույնիսկ արգելված է ապակե և մետաղական տարայով ըմպելիքների վաճառքը։ Այդ կերպ իշխանությունները հույս ունեն սովորեցնել տեղաբնակներին և զբոսաշրջիկներին օգտվել պլաստմասե շշերից։

Փողոցային սնունդ

Բացի այդ, ինչպես հայտնում է  The Local-ը՝ արգելված է նաև հրավառության և պայթուցիկների կիրառումը։

Քաղաքապետարանի կողմից հատուկ կերպով արգելված է նաև փողոցային սնունդի վաճառքը  Darsena թաղամասում։

Սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչև օգոստոսի 13-ը, սակայն քաղաքապետարանը զգուշացնում է, որ, ըստ անհրաժեշտության, արգելքի ժամկետը կարող է երկարացվել։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ