Տուրիստական նորություններ և հոդվածներ

Շվեդիայում կրկին սառցե հյուրանոց կկառուցեն

Որպես կանոն, ձմռանը հանգստացող ճանապարհորդները կիսվում են երկու խմբի՝ լողափ ու տաք եղանակ սիրողներ և ձյան, ցրտի ու ձմեռային սպորտաձևերի սիրահարներ։ Այս տարի երկրորդ կատեգորիայի ներկայացուցիչները կարող են ուշադրության տակ առնել Եվրոպայի հյուսիսային երկրները, որոնք առաջարկում են ձմեռային հանգստի անսովոր տարբերակներ։

Այսպիսով, Շվեդիայի հյուսիսում գտնվող Յուկկասյարվի փոքրիկ համայնքում կբացվի յուրօրինակ հյուրանոց, որն ամբողջությամբ պատրաստված կլինի սառույցից և ձյունից։ Այդ հյուրանոցի յուրահատկությունը ոչ միայն պատրաստման  նյութերն են, այլև՝ ամեն համարի յուրօրինակությունը․ բոլոր ապարտամենտները նախագծել են եվրոպացի հայտնի ճարտարապետներն ու դիզայներները։

IceHotel սառցե հյուրանոց, Շվեդիա

Հարկ է նշել, որ անսովոր հյուրանոցի հյուրերը, բնավ, ցուրտ և անհարմարավետություն չեն զգա։ Բացի մաքսիմալ հարմարավետությունից, նրանց կտրամադրեն նաև սնունդ և զվարճանքների լայն ընտրանի։

IceHotel-ը պաշտոնապես կբացվի դեկտեմբերի 15-ին։ Ձմռան ավարտին շենքը հալչում և հոսում է մոտակա գետը, որն էլ այս հյուրանոցը դարձնում է ամենաէկոլոգիական բնակության վայրը։

IceHotel սառցե հյուրանոց, Շվեդիա

Booking.com
Booking.com
You might also like