home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Սոչիում կարելի է համտեսել տիեզերական սնունդ

Սոչիում կարելի է համտեսել տիեզերական սնունդ

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Սոչիում հատնվել  է մի վայր, որտեղ կարելի է համտեսել տիեզերական խողովակատուփերով սնունդ։ Իսկական տիեզերական սնունդով ավտոմատացված կրպակը գտնվում է Սոչի Պարկ թեմատիկ այգում՝ «Գիտության և ֆանտաստիկայի սահման» բաժնում։

Կրպակի տեսականիում առկա են բորշչ, ոլոռի ապուր, սնկի ապուր, խոզի միս բանջարեղենի հետ, մսային խյուս, հնդկաձավարով միս, հավով կարտոֆիլի խյուս, ծիրանաչրով բրնձի խյուս, մրգային խյուսով կաթնաշոռի կրեմ և չրերի կոմպոտ․ հայտնում է Սոչի Պարկի մամուլի ծառայությունը։

Առաջին և երկրորդը ուտեստները ներկայացված են դասական խողովակատուփերով և  թերմոփաթեթներով։ Այդպիսով, այգու հյուրերը կարող են գնել ընդհանուր առմամբ տասը ուտեստ  250 ուտեստներից, այդ թվում՝ ռուս տիեզերագնացների թռիչքային սննդակարգի սնունդները։

Տիեզերագնացների սնունդը պատրաստվում է բացառապես բնական հումքից՝ առանց արհեստական հավելումների և կոնսերվանտների։ Այն ունի բարձր էներգետիկ և կենսական նշանակություն, երկար պահպանման ժամկետ  և ջերմության փոփոխության հանդեպ ցածր զգայունություն։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում