home Ճանապարհորդ Սեուլում բացվում է գիշերային շուկաների սեզոնը

Սեուլում բացվում է գիշերային շուկաների սեզոնը

Մարտի 24-ին Սեուլում կբացվեն զբոսաշրջիկների շրջանում հայտնի «Պամ տոկկեբի» գիշերային շուկաները։ Այս շուկաներում կարելի է ոչ միայն հուշանվերներ, հագուստ և աքսեսուարներ  գնել, այլև՝ դիտել զանազան փողոցային շոուներ, պարել և համտեսել կորեական խոհանոցի ուտեստներ մատչելի գներով։ Շնորհիվ գիշերային շուկաների՝ կորեական մայրաքաղաքի հյուրերը ցերեկային ժամանակը չեն ծախսում շոփինգի վրա, այլ՝  այցելում  տեսարժան վայրեր։

Իրենց անունը շուկաները ստացել են «տոկկեբի» բառից, որը նշանակում է գիշերային սատանա, ով անհետանում է լույսը բացվելուն պես․ հայտնում է Կորեայի տուրիզմի ազգային կազմակերպությունը։

«Պամ տոկկեբի» շուկաները կգործեն մինչև հոկտեմբերի 29-ը ամեն ուրբաթ և շաբաթ մի քանի հրապարակներում՝ Dongdaemun Design Plaza (DDP) համալիրի մոտ, Հանգան (Hangang) քաղաքային այգում, ինչպես նաև՝  Չհենգեչոնի (Cheonggyecheon) մոտ, որտեղ շուկան բաց կլինի նաև կիրակի օրերին։ Աշխատանքային ժամերն են  18:00-ից  23:00-ը, իսկ  DDP-ի մոտ շուկան բաց կլինի մինչև կեսգիշեր։

Booking.com

Մեկնաբանություններ / կարծիքներ