Տուրիստական նորություններ և հոդվածներ

Նյու Յորքում կարգելեն սելֆի անել կամուրջներին

Մոտ ապագայում Նյու Յորքում կհայտնվեն հատուկ նշաններ, որոնք կզգուշացնեն զբոսաշրջիկներին կամուրջների վրա սելֆի անելու վտանգավորության մասին։ Մասնավորապես, արգելքը կվերաբերվի Բրուքլինյան կամրջին, որը հայտնի է օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում։

selfie Այս որոշումը քաղաքային իշխանությունները կայացրել են դատական հայտից հետո՝ ներկայացված ընդդեմ Թեննեսի նահանգի  21-ամյա բնակչի։ Երիտասարդ ճանապարհորդը սոցիալական ցանցերում հրապարակել է սելֆիներ՝ արված Բրուքլինյան կամրջի մեծ բարձրությունից, որից հետո ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից։ Նրա փաստաբանը, իր հերթին, մեղադրել է իշխանության ներկայացուցիչներին նման գործողություն արգելքի մասին զգուշացումների բացակայության համար, և պահանջել փակել գործը հանցակազմի բացակայության պատճառով։

russian-selfie-brdigeՎերջին մեկ տարվա ընթացքում սելֆիի սիրահարների մասնակցությամբ պատահարների թիվը զգալի մեծացել է։ Վերջին միջադեպներից մեկն էլ Թաջ Մահալի ֆոնին լուսանկարվող ճապոնացի զբոսաշրջիկի մահն էր։

Booking.com
Booking.com
You might also like