Լոնդոնում մետրոյի քարտեզ են ստեղծել կլաուստրաֆոբների համար

Լոնդոնյան մետրոպոլիտենի նոր քարտեզը ստեղծվել է կլաուստրաֆոբիայով տառապող ուղևորների՝  ստորգետնյա փոխադրամիջոցով երթևեկությունը հեշտացնելու համար։ Այս նախագիծը մշակվել է Transport for London հասարակական-իրավական կորպորացիայի կողմից։

Նոր քարտեզում նշված են այն գծերը, որոնք անցնում են գետնի վրայով։ Լոնդոնյան մետրոյի կայարանների կեսը գտնվում են գետնից վերև, և միայն  Victoria-ն և  Waterloo & City-ն են գտնվում խորը գետնի տակ։

Լոնդոնյան մետրո

Կլաուստրաֆոբիան կամ փակ, նեղ տարածքից վախը ամենատարածված պաթոլոգիական վախերից մեկն է։ Ըստ այս նախագծի հեղինակների՝ նոր քարտեզի օգնությամբ  կլաուստրաֆոբ ուղևորները կարող են պլանավորել իրենց երթուղին այնպես, որ խուսափեն ստորգետնյա թունելներից։

Booking.com
Booking.com
You might also like