home Ճանապարհորդ, Քաղաքներ Կորեայում կրկին բացվում է ծովային ճոպանուղի

Կորեայում կրկին բացվում է ծովային ճոպանուղի

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Հունիսի 21-ին կորեական Պուսանում  29-ամյա ընդմիջումից հետո կրկին կսկսի գործել ծովային ճոպանուղի, որը 1964-1988  թվականներին տարածաշրջանի գլխավոր տեսարժան վայրն էր։

1620 մետր երկարությամբ ճոպանուղին կանցնի ծովի մակերևույթի վրայով Սոննիմ այգուց (Songnim Park) Սոնդո լողափի արևելյան մասով  (Songdo Beach) մինչև Ամնամ այգին  (Amnam Park), որը գտնվում է լողափի արևմտյան մասում։ Ինչպես հայտնում է Կորեայի Տուրիզմի ազգային կազմակերպությունը՝ ջրի վրայով  86 մետր բարձրության վրա  կանցնեն  39 խցիկ, որոնցից տասներեքը ունեն թափանցիկ հատակ։ Ճոպանուղով ուղևորությունը կտևի շուրջ ութ րոպե։

Ճոպանուղին կաշխատի ամեն օր  9:00-ից 22:00-ն։ Տոմսի արժեքը 15-ից  20 հազար վոն է ($13-ից $17,5 դոլար)։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ