Իտալիայում ստեղծել են գինու քաղաք-թանգարան

Իտալական Տոսկանա մարզում բացվել է  World Wine Town քաղաք-թանգարանը, որն ամբողջությամբ նվիրված է գինուն․ այդ մասին հայտնում է նախագծի կայքը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հունիսի 4-ին։ Աշխատանքային առաջին երկու օրերին գինու  «քաղաք» է այցելել ավելի քան երկու հազար մարդ։ 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով այս համալիրը գտնվում է Լիվորնո նահանգի Կաստանիետո  Կարդուչչի քաղաքում։

Այն ներառում է մուլտիմեդիոն թանգարան։ Այստեղ կարելի է ծանոթանալ գինու պատմությանը էտրուսկյան քաղաքակրթության ժամանակներից սկսած, ովքեր ապրել են Տոսկանայի տարածքում, մինչև մեր օրերը։ Թանգարանի դիզայնը մշակել է Դանթե Ֆերրետտին՝ իտալացի նկարիչ-ձևավորող, ով եռակի օսկարակիր է։

Քաղաքի տարածքում գործում է  նաև գինու ակադեմիա և խոհարարական դպրոց։ Բացի այդ, այս տարվա հոկտեմբերին այնտեղ կսկսեն կառուցել տարածք երիտասարդներին տոսկանյան գինու պատրաստման դասընթացներ տալու համար։

World Wine Town-ի շինարարությունը ներդրողներին արժեցել է 12 միլիոն եվրո։

Booking.com
Booking.com
You might also like