home Ճանապարհորդ, Մշակութային Իսրայելում կանցկացվի լուսանկարների փառատոն

Իսրայելում կանցկացվի լուսանկարների փառատոն

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի  2-ին Իսրայելում կանցկացվի լուսանկարների  V միջազգային փառատոնը, որն ամեն տարի ընդունում է տասնյան հազարավոր հյուրերի ամբողջ աշխարհից։  10 օրվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող են այցելել  35 ցուցահանդես, որոնցում կներկայացվեն աշխարհի տարբեր երկրների 200 հայտնի լուսանկարիչների աշխատանքները։

Այս տարի փառատոնի թեման «Նույնականությունն է»։ Ինչպես հայտնում է Իսրայելի Տուրիզմի նախարարությունը՝ այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակներում կանցկացվի անսովոր ֆոտո-մարաթոն։ Բացի այդ, նախատեսված են վորկշոփեր, վարպետության դասեր, միջոցառումներ ամբողջ ընտանիքի համար և էքսկուրսիոն տուրեր։ Հյուրերը նաև կարող են այցելել գիշերային «Սպիտակ գիշեր» միջոցառմանը՝ նվիրված արվեստին, երաժշտությանն ու խոհարարությանը։

Փառատոնի համար հարթակ կհանդիսանան Թել Ավիվի Սարոնա թաղամասում գտնվող Midtown  երկնաքերի  33-35 հարկերը։ Տոմսերի արժեքը  45 շեկել է (10 եվրո) մեկ օրվա համար կամ 75 շեկել (18 եվրո) փառատոնի բոլոր օրերի համար։ Մինչև 13 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ