Տուրիստական նորություններ և հոդվածներ

Հելսինկիում բացվել է նոր զվարճանքների այգի

Ֆինլանդիայում ամենամեծ փակ զվարճանքների այգին սկսել է գործել Հելսինկիում դեկտեմբերի  26-ից։ Խաղային գոտին տեղ է գտել Messuaukio, 1-ի  Messukeskus  ցուցահանդեսային կենտրոնի տաղավարներում և դարձել երեխաների հետ ճանապարհորդող զբոսաշրջիկներին ձգող վայր։ Այգին կգործի մինչև 2018 թվականի հունվարի  7-ը։

Զվարճանքների այգին բաժանված է չորս գոտու․ հայտնում է fontanka.fi-ն։ Առաջինում հյուրերին սպասվում են սպորտային խաղեր՝ բանջի-ռան, հսկա դարթս, ցլավարություն և սումո մարտ։ Երկրորդ գոտում բազմապիսի խաղեր են ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար։

Զվարճանքների այգի, Հելսինկի, Ֆինլանդիա

Երրորդ գոտին ամրոց-բատուտ է՝ բլրակներով և ջունգլիներով, իսկ չորրորդը՝ նախատեսված է փոքրիկների համար։

Ժամանցային համալիրն աշխատում է ամեն օր 10:00-ից 18:00-ն, իսկ ուրբաթ օրերին՝ մինչև 20:00-ն։ Տոմսի արժեքը 15 եվրո երեխաների համար,  7 եվրո՝ մեծահասակների։

Booking.com
Booking.com
You might also like