home Հետաքրքիր փաստեր, Հյուրանոցներ Վրաստանում բեռնարկղերից բուտիկ-հյուրանոց են կառուցել

Վրաստանում բեռնարկղերից բուտիկ-հյուրանոց են կառուցել

Վրաստանում լեռնադահուկային առողջարանում ծովային բեռնափոխադրումների համար նախատեսված  բեռնարկղերից բուտիկ-հյուրանոց են կառուցել։ Այդ մասին հայտնում է հյուրանոցի պաշտոնական կայքը։

Quadrum հյուրանոցը կառուցել են Կովկասյան լեռների Վերին Գուդաուրիի լեռնադահուկային առողջարանի տարածքում՝ ծովի մակերևույթից շուրջ  2,2 հազար մետր բարձրության վրա։

Բուրգաձև կառույցի ներսում (բեռնարկղերը դասավորված են մեկը մյուսի վրա) կան մեկտեղանի և ընտանեկան համարներ, ինչպես նաև՝ լյուքսեր։ Բացի այդ, այցելուների տրամադրության տակ են նաև լողավազանը և շոգեբաղնիքը։

Շենքի կառուցման համար օգտագործվել են էկոլոգիապես մաքուր շինանյութեր։ Հայտնի է, որ նախագծի վրա աշխատել են հայտնի վրացի ճարտարապետներ Սանդրո Ռամիշվիլին և Իրակլի Էրիստավին։

Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ Ճապոնիայում պատրաստվում են կառուցել պարկուճանման լողացող մինի հյուրանոց։ Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացիները մտադիր են ԱՄՆ-ում կառուցել աշխարհում առաջին գարեջրային հյուրանոցը։

 

Booking.com

Մեկնաբանություններ / կարծիքներ