Տուրիստական նորություններ և հոդվածներ

Չինաստանում ինտերնետ-աճուրդում կվաճառեն երկնաքեր

ՉԺՀ-ում դատարանը որոշում է կայացրել Taobao ինտերնետ- աճուրդի հանել 39-հարկանի շենք։ Երկնաքերի մեկնարկային գինը  553 միլիոն յուան է (84,2 միլիոն դոլար)։ Վաճառքը կկայանա  2018 թվականի հունվարի 2-ին։

156 մետր բարձրությամբ և  76 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը գտնվում է Շանսի նահանգի Տայյուան քաղաքում և պետք է դառնար հյուրանոց․ հայտնում է «Սինհուան»։ Այն սկսել են կառուցել դեռևս  2006 թվականին, բայց չորս տարի անց հիմնական շինարարական աշխատանքների ավարտից հետո նախագիծը չեն շարունակել պատվիրատուների միջոցների բացակայության պատճառով։

Գրեթե բոլոր չինական դատարանները արդեն էջ են բացել Taobao-ում, որպեսզի օնլայն վաճառեն բռնագրավված գույքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատմության մեջ առաջին անգամ այդ հարթակի միջոցով վաճառվել է երկու բեռնատար ինքնաթիռ։

Booking.com
Booking.com
You might also like