Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ինչպես կազմակերպել ճանապարհորդություն ինքնուրույն. թռիչք

Մի շտապեք ամրագրել ճամփորդությունը տուրիստական ընկերությունում. սեփական ճանապարհորդության պլանավորումը կարող է շատ հետաքրքիր զբաղմունք լինել: Հատուկ նորեկների համար մեր Տուրիստական կայքը  կօգնի կազմակերպել ձեզ ձեր իսկ սեփական ճանապարհորդությունը:

Travel yourself

Թռիչք

Ճանապարհը և բնակեցումը ամենահիմնական, ամենաթանկ և ամենաառաջնային խնդիրներն են, որոնք պետք է նախօրոք որոշվեն: Մենք խորհուրդ ենք տալիս սկսել պլանավորել հենց հարմարավետ ավիատոմսերի որոնումից, քանի որ օրը և ամաթիվը կարող են փոփոխվել, որն էլ կփչացնի հետագա մյուս բոլոր նախապատրաստական ծրագրերը: Անհրաժեշտ ավիատոմսեր գտնելու ամենահեշտ միջոցը ավիատոմսերի ամրագրման համակարգում տոմսերի որոնումն է:

Ծանուցում. Դուք միշտ կարող եք որոնել և ամրագրել առցանց ավիատոմսեր՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Այցելեք հայկական ամենահայտնի ավիատոմսերի ամրագրման միջնորդ համարգ՝ AVIATOMSER.COM, որոնեք ձեր ուղղությամբ ավիատոմսեր և ամրագրեք՝ վճարելով ավելի քիչ գումար, քան ցանկացած ավիագրասենյակում: Ամրագրման ժամանակ ձևերը լրացնելիս ուշադիր եղեք մուտքագրել համապատասխանող տեղեկությունները:

Կարդացեք նաև, թե ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր aviatomser.com կայքում:

Անպայման ստուգեք մոտակա ամսաթվերը, երբեմն նույն ուղղությամբ մեկ ավիատոմսի արժեքը մյուսներից  խիստ տարբերվում է՝ կապված չվերթների ծավալից, պահանջարկից և շաբաթվա օրից: Ուշադիր կարդացեք ամրագրման պայմանները, փոփոխությունները և հետ վերադարձման կարգը. անգամ ամենահմուտ զբոսաշրջիկները երբեմն ուշանում են թռիչքից, շփոթում են ամսաթիվը և հայտնվում են այլ անհարմար իրավիճակներում, երբ անհրաժեշտ է լինում փոխել ծրագրերը: Եթե ձեզ հաջողվել է ձեռք բերել հարմարավետ գնով զեղչված տոմս ձեր ցանկացած ուղղության համար, ամենայն հավանականությամբ, ցանկացած լրացուցիչ գործարքների ժամանակ դուք կունենաք մեծ տոկոսներ կամ ստիպված կլինեք  վճարել զգալի տուգանք:

Lowcoster

Կանոնավոր ավիատոմսերը հաճախ կարելի է փոխել բավականին քիչ վճարով: Թռիչքից վերջնականապես հրաժարվելու դեպքում ընդհանուր գումարի 30-70 %-ը կկորի: Եթե նախատեսում եք ճանապարհորդել հարավ-արևելյան Ասիայով, ավելի լավ է առանձին ստուգեք տեղական լոուքոսթեր-ավիաընկերությունների կայքերը (բյուջետային թռիչքներով  մասնագիտացած). նրանք հաճախ չեն ամրագրվում բոլոր համակարգերով: Եվրոպա և Ամերիկա ճանապարհորդելիս կարող եք չանհանգստանալ, բոլոր ամենաբյուջետային տարբերակները ներգրավված են ավիատոմսերի ամրագրման համակարգում: Ուշադրություն դարձրեք, որ լոուքոսթեր-ավիաընկերությունները երբեմն առաջարկում են ինքնաթիռում սնվել հավելյալ գումարով միայն, ինչպես նաև՝ զգալիիորեն նվազեցնում են ուղեբեռի քաշը, առաջարկելով գնել լրացուցիչ քաշի թույլտվություն լրացուցիչ գումարի դիմաց:

Booking.com
Booking.com
You might also like