Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ինչպե՞ս են թրմում և մատուցում թեյ աշխարհի տարբեր երկրներում

Թեյ սիրում են մոլորակի ամենատարբեր անկյուններում։ Սակայն պատրաստում, մատուցում և նույնիսկ խմում են այն տարբեր երկրներում շատ տարբեր ձևերով։ Հայաստանում աշնան առաջին շունչը զգալուն պես գազօջախին են դրվում սև, կանաչ թեյերով, նանայով, ուրցով կամ մասուրով թեյնիկները ու մատուցվում ամռան անուշաբույր մրգերի ոչ պակաս անուշաբույր մուրաբաներով։ Առաջարկում ենք լցնել մեկ բաժակ համեղ տաք թեյ ու կարդալ այն մասին, թե ինչ թեյ և ինչպես են խմում աշխարհի ամենատարբեր անկյուններում։

Ճապոնիա

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-1

Ըմպելիքը պատրաստվում է շատ բարձր որակի կանաչ թեյի մանրացված տերևներով։

Հնդկաստան

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-2

Այս լուսանկարում պատկերված է Դարջիլինգ թեյը, որը աճում է Հնդկաստանի լեռնային հատվածում՝ Հիմալայներում։

Մեծ Բրիտանիա

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-3

Բրիտանացիները նախընտրում են սև թեյը՝ կաթով։

Թուրքիա

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-4

Թուրքիայում թեյը մատուցում են փոքրիկ ապակյա բաժակներով՝ մեկ կտոր շաքարի հետ։

Տիբեթ

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-5

Տիբեթյան թեյը պատրաստվում է կաթով, յակա յուղով և աղով։

Մարոկկո

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-6

Տեղացիները պաշտում են անանուխով կանաչ թեյը։

Հոնգկոնգ

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-7

Հոնգկոնգցիները թեյին ավելացնում են խտացրած կաթ և մատուցում այն սառը վիճակում, երբեմն էլ՝ սառույցով։

Թայվան

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-8

Այստեղ թեյը մատուցում են և´ տաք, և´ սառը, բայց, որպես կանոն, տոպիոկայի գնդիկներով։

ԱՄՆ

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-9

Այստեղ սիրում են սև թեյ՝ շաքարավազով և կիտրոնով։ Ավելի նրբահամության համար ավելացնում են նաև սոդա։

Ռուսաստան

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-10

Ռուսները ևս սիրում են թեյ՝ թունդ, տաք և առավելապես սև։

Պակիստան

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-11

«Մասալա» թեյը պատրաստում են համեմունքներով և յուղով։

Թաիլանդ

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-12

Այստեղ ըմպելիքը պատրաստում են տարատեսակ տեղական խոտաբույսերով, կաթով և սառույցով։

Չինաստան

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-13

Չինացիների սիրելի թեյը կոչվում է «պուեր»։ Այն վաճառվում է խիտ խորանարդների կամ գնդերի տեսքով։

Եգիպտոս

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-14

Եգիպտացիները նախընտրում են սև, չքաղցրացված թեյ։ Հարսանիքներին, ավանդաբար, մատուցում են կարկադե թեյ։

Մոնղոլիա

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-15

Մոնղոլիայում թեյը պատրաստում են ցածր մետաղական բաժակներով՝ կաթով և աղով։

Արգենտինա

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-16

Արգենտինացիները սիրում են «մատե» թեյը՝ կանաչ թեյ, որն հարուստ է վիտամիններով և հակաօքսիդանտներով։

ՀԱՀ

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-17

Այստեղ սիրելի թեյը կոչվում է «ռոյբուշ»․ վառ կարմիր թեյ՝ փափուկ, քաղցրավուն համով։

Մավրիտանիա

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-18

Այստեղ թեյը խմում են տարբեր համերով  երեք բաժակներից՝ կծվից մինչև քաղցր։

Մալայզիա

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-19

Սև թեյ՝ շաքարավազով և կաթով։ Այն խմում են սառը՝ որպես աղանդեր։

Քուվեյթ

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-20

Այստեղ թմրում են սև, տերևներով թեյ՝ հիլով և զաֆրանով։

Քաթար

cup-of-coffee-in-different-countries-artnaz-com-21

Այս երկրում խմում են կրկնակի եռացված թեյ՝ կաթով և շաքարեղեգով։

Booking.com
Booking.com
You might also like