Տուրիստական նորություններ և հոդվածներ

Հոլիվուդը ցուցահանդես է պատրաստել Բեթմենի հոբելյանի առթիվ

Հուլիսի 23-ին Բեթմենը՝ բոլոր ժամանակների ամենահայտնի ֆիլմային հերոսներից մեկը, կդառնա 75 տարեկան: Այդ առթիվ հոլիվուդյան Warner Bros. կինոստուդիան պատրաստել է մեծ ցուցահանդես, որտեղ այցելուները կտեսնեն յուրօրինակ ցուցանմուշներ  Բեթմենի մասին ֆիլմերի նկարահանումներից:

Hollywood has prepared an exhibition for the anniversary of Batman

Ցուցահանդեսը զբաղեցնում է  մի քանի սրահներ: Դրանցից մեկը ամբողջությամբ նվիրված է «բեթմոբիլներին»՝ սուպերհերոսի ավտոմեքենաներին: Մյուսում ներկայացված են Բեթմենի զենքերը և հագուստը, իսկ երրորդում՝ սագայի չարագործների՝ Ջոկերի, Պինգվինի և Թունավոր Բաղեղի  արձանները և արտեֆակտները:

Hollywood has prepared an exhibition for the anniversary of Batman

Չորրորդ սրահում այցելուները կարող են տեսնել կինոէպոսի նկարհանումներից լուսանկարներ և ռեկվիզիտ: Բոլոր ցանկացողներին կառաջարկեն էքսկուրսիա գիդի ուղեկցությամբ, որի ընթացքում կարելի է շատ բան իմանալ Բեթմենի մասին: Ցուցահանդեսը բաց կլինի ամեն օր  8:15-ից  16:00-ն: Մուտքի տոմսը մեկ հոգու համար կարժենա $54 դոլար:

Hollywood has prepared an exhibition for the anniversary of Batman

Booking.com
Booking.com
You might also like