Տուրիստական նորություններ և հոդվածներ

«ՀայԲույս-2016» հայկական բուսականության երկրորդ փառատոնը տեղի կունենա հուլիսին Տավուշում

2016 թվականի հուլիսի 2-ին Տավուշի մարզում (Ենոքավան) կկայանա «ՀայԲույս-2016» հայկական բուսականության երկրորդ փառատոնը։

Փառատոնի նպատակն է Հայաստանի խոտաբույսերի, մասնավորապես Տավուշի մարզի հարուստ բուսականության՝ որպես երկրի ներկայիս ժամանակների սակավ հայտնի ռեսուրսի հանրայնացումը:

Փառատոնի հայեցակարգը կարելի է ներկայացնել հետևյալ նախադասությամբ. «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ գիտենք»:

«ԽՈՏԱԳՆԱՑՆԵՐ» Նոր վարպետության դաս դիզայներ Աննա Քոլոզյանից
«ԽՈՏԱԳՆԱՑՆԵՐ»
Նոր վարպետության դաս դիզայներ Աննա Քոլոզյանից

Փառատոնի ուսուցանող/կրթական հատվածը համադրված է ժամանցային միջոցառումների հետ:
Փառատոնի 6 վայրերում անցկացվելու են խոտաբույսերից կենցաղային պարագաների պատրաստման, գորգագործության, արվեստի գործերի ստեղծման վարպետության դասեր, ինչպես նաև իրականացվում են թատերական ներկայացումներ, և գործում է զգայական այգի մեծահասակների և երեխաների համար:

Փառատոնի ընթացքում կանցկացվեն նաև Նարինե Աբգարյանի «Հսկան, ով երազում էր ջութակ նվագել սովորել» գրքի շնորհանդեսը (գիրքն առաջին անգամ է հայերեն թարգմանվել), նկարչուհի Թամար Գալստյանի լուսանկարների ցուցահանդեսը և մի շարք հետաքրքիր այլ միջոցառումներ:

Կազմակերպիչների հիմնական նպատակներից է Տավուշի մարզի բնակչության, ներառյալ հեռավոր գյուղերի բնակչության առավելագույն ներգրավումը փառատոնին:

Հուլիսին Տավուշում կանցկացվի «ՀայԲույս-2016» հայկական բուսականության երկրորդ փառատոնը
Հուլիսին Տավուշում կանցկացվի «ՀայԲույս-2016» հայկական բուսականության երկրորդ փառատոնը

Այս տարի փառատոնի ընթացքում տեղի կունենա հրաշալի մի իրադարձություն. կպատրաստվի լավաշով, հայկական խոտաբույսերով և տարբեր երկրներում արտադրված պանրով ամենաերկար բրդուճը: Այդ հիասքանչ միջոցառումը խորհրդանշում է ընտանիքը (հացը), կյանքը (հայկական խոտաբույսերը) և աշխարհը (տարբեր երկրներում արտադրված պանիրը): Միջազգային բրդուճի պատրաստմանը մասնակցում են դեսպանությունների ներկայացուցիչներ այն երկրներից, որոնց պանրի արտադրանքը ներկայացվում է Հայաստանում:

Փառատոնի հյուրերը կարող են ուղարկել բացիկներ նկարիչ-կենսաբան Թամար Գալստյանի նկարած հայկական դաշտային ծաղիկների նկարներով և հատուկ դրոշմանիշներով: Առանձին փոստային գրասենյակ կգործի «ՀայԲույս» փառատոնի վայրերից մեկում:

Լուսանկարահանման խցիկն ու ծաղկային հագուստներով նկարահանումները, մեծահասակների և փոքրերի համար նախատեսված զգայական այգին, Տերյան մշակութային կենտրոնի կողմից իրականացվող բուսական զարդանախշերով հայկական ազգային տարազների ցուցադրությունն ու հավաքածուի հեղինակի մեկնաբանությունները փառատոնը հետաքրքիր են դարձնում ամբողջ ընտանիքի համար:

Որոշ միջոցառումներ միաժամանակ տեղի են ունենում մի քանի վայրերում, որոնք տեղակայված են անտառի ծայրին գտնվող մեծ մարգագետնում, Ենոքավան գյուղի հարևանությամբ, «Ապագա» ակումբի տարածքում: Որոշ վայրերում ամբողջ փառատոնի ժամանակ կարելի է զբաղվել զանազան հետաքրքիր բաներով, մյուսներում՝ պարբերաբար իրականացվում են տարբեր միջոցառումներ:

Լճակներ, Ենոքավան - Տավուշ
Լճակներ, Ենոքավան – Տավուշ

Անցկացման վայրերը՝ «Լճակների մոտ», «Որսորդական տնակներ», «Վառարանի մոտ», «Ձիարշավարան», «Դաշտ»:

Խոտաբույսերից տիկնիկների, զամբյուղների, ոտնամանների պատրաստման վարպետության դաս
12:00 – 17:00, «Որսորդական տնակներ»

Խոտաբույսերից ու սերմերից պարկ-բարձիկների պատրաստման վարպետության դաս
12:00 – 16:00, «Լճակների մոտ»

«Էոն» ակումբի կողմից կազմակերպվող հայկական թեյախմության արարողություն, վարող` Հրանտ Դանդուրով, 12:00–14:00, 15:00–17:00, «Վառարանի մոտ»

Բրդի ներկման վարպետության դաս
11:00 – 17:00 «Որսորդական տնակներ»

ArmenianTreeProject-ի կողմից կազմակերպվով ուսուցողական խաղեր երեխաների համար
11:00 – 17:00, «Լճակների մոտ»

Հանդիպում-զրույց կենսաբանության գիտությունների թեկնածու Նինա Ստեփանյան-Ղանդիլյանի հետ բույսերի, այլ կենդանի օրգանիզմներից դրանց տարբերության, դեղաբույսերի և դրանց ծագման մասին:
Հետաքրքիր և անսովոր իրադարձություն, որի ընթացքում կշնորհվեն մրցանակներ առավել ուշադիր մասնակիցներին
12:00 – 17:00 «Վառարանի մոտ»

Խոտաբույսերից աքսեսուարների և հագուստի տարրերի պատրաստում, 10:00 – 17:00, «Դաշտ»

Ֆոտոնկարիչ-կենսաբան Թամար Գալստյանի աշխատանքների ցուցահանդես, 10:00 – 17:00, «Լճակների մոտ»

Նկարիչ- իլյուստրատոր Լևոն Աբրահամյանի կողմից պլաստիլինե պատմության վարպության դաս և Նարինե Աբգարյանի «Հսկան, ով երազում էր ջութակ նվագել սովորել» գրքի ներկայացումը: Գիրքն առաջին անգամ հայերեն է թարգմանվել
15:00 – 16:00 «Լճակների մոտ»

Պլեներ, 12:00 – 17:00
«Որսորդական տնակներ»

Պարային համար Դիլիջանի մանկական պարային համույթի կատարմամբ
12:00 – 12:30, «Լճակների մոտ»

Տերյան մշակույթային կենտրոնի կողմից հագուստների ցուցադրություն և զրույց հայկական ազգային տարազների բուսական զարդանախշերի մասին
14:00 – 15:00, «Դաշտ»

Մանկական թատերական խմբակի ներկայացում
13:00 – 14:00, «Որսորդական տնակներ»

Խմբակային արշավներ՝ տեսանկարահանելու թռչուններին, կազմակերպիչ՝ Հայաստանի թռչունների պահպանման միություն, 13:00 – 17:00

Յոգայի բացօթյա դասընթացներ բոլոր ցանկացողների համար: Դասընթացները կվարի Հայաստանի յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ ՀրանտԴանդուրովը
13:00 – 16:00 «Որսորդական տնակներ»

«Բժտի» հայկական ազգային խաղ
10:00 – 12:00; 16:00 – 17:00 «Ձիարշավարան»

Ձիերով շոու «Ենոքավանյան ռեքբի»
16:30 – 17:00 «Ձիարշավարան»

Փառատոնի ամբողջ ընթացքում գործում է (ժամը 10:00 – 17:00)՝

Ցուցահանդես-վաճառք, «Լճակների մոտ»
Մանկական խաղահրապարակ, «Որսորդական տնակներ»
Սենսորային տարածք երեխաների և մեծերի համար, «Որսորդական տնակներ»
Պաննոյի պատրաստում խոտաբույսերից և ծաղիկներից, «Որսորդական տնակներ»
Նկարահանում (արտասովոր, հետաքրքիր), «Դաշտ»

Փառատոնի մուտքն ազատ է:

Booking.com
Booking.com
You might also like