Ֆլորիդայի Hard Rock Hotel հյուրանոցը կառուցում է 137-մետրանոց մասնաբաժին կիթառի տեսքով

Seminole Hard Rock Hotel & Casino հյուրանոցը որոշել է առավելագույնս վիզուլացնել իր անվանումը և հայտարարել կիթառի վերածվելու մասին։ Հյուրանոցը խոստումը կկատարի բառացիորեն․  638 համարից բաղկացած նոր մասնաբաժինը կկառուցվի  137-մետրանոց կիթառի տեսքով։ Այն կրկնակի կավելացնի համարային ֆոնդը և կներառի հսկա սպա համալիր։

Շինարարության գաղափարը պատկանում է Ջեյմս Ալենին՝ СЕО Seminole Gaming։ Նա ձևակերպել է նոր մասնաբաժինի տեսքը դեռևս 2007 թվականին, բայց  1,5 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը պահանջել է լուրջ պատրաստվածություն։ Բացումը նախատեսված է 2019 թվականին։

Ինչպես հաղորդվում է՝  36-հարկանի շենքը, բացի համարներից և հսկա սպա համալիրից, կունենան նաև 3267 խաղային ավտոմատ, բլեք ջեքի 178 սեղան և պոկերի առանձին սրահ։

«Սա կլինի աշխարհի միակ շենքը, որը կունենա մեծ չափերի իսկական կիթառի տեսք։ Եվ դա միայն ճակատամասի տեսքը չէ, մենք պատրաստվում ենք նաև կիթառի թեքությունը ստանալ»,- NBC-ի լրագրողներին հայտնել է Ջեյմս Ալենը․ գրում է  Newsru-ն։

Հավելենք, որ այն ունի նաև ջրվեժներով 10 ակր տարածքով այգի, լողավազաններ, լողափնյա ռեստորաններ և ջրային սպորտի համար տարածքներ։

Booking.com
Booking.com
You might also like