Ի՞նչ տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում

TopTrip տուրիստական բլոգն անդրադարձել է Գյումրիի տեսարժան վայրերին, որոնք հնարավոր է տեսնել ընդամենը 5 ժամվա ընթացքում՝ հնարավորինս օպտիմալ օգտագործելով ժամանակը

11 Տեսարժան վայր Գյումրիում

Եվ այսպես՝ ստորև կներկայացնեմ Գյումրու այն 11 տեսարժայն վայրերը, ուր հասցրեցինք այցելել 5 ժամվա ընթացքում (բնավ այս ցանկը չի հավակնում ամբողջական համարվելու տիտղոսին)։

1․ Վարդանանց հրապարակ
Վարդանանց Հրապարակը Գյումրիի կենտրոնական և ամենամեծ հրապարակն է։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։

Այն ուղղանկյունաձև հրապարակ է և ընդգրկում է 280 x 140 մ տարածք։ Հրապարակին հատուկ շարմ են հաղորդում շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված ազդեցիկ արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին։

Շինություններ

Հրապարակը շրջապատված է մի շարք կարևոր շինություններով.

Գյումրիի քաղաքապետարան, շենքը նախագծվել ու կառուցվել է 2003-2010 թվականներին (արևելյան կողմ),
19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (հարավային կողմ),
Surb Amenaprkich Curch in Gyumri19-րդ դարի Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, և 1926 թվականին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը (հյուսիսային կողմ)
1927 թվականին կառուցված հյուրանոց (արևմտյան կողմ)

2․ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Եկեղեցին կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ >

Booking.com
Via toptrip.info
Booking.com
You might also like