home Հետաքրքիր փաստեր, Տուրիզմ Հայաստանում Pobeda Airlines. Գյումրի-Մոսկվա էժան թռիչքներն արդեն իրական են

Pobeda Airlines. Գյումրի-Մոսկվա էժան թռիչքներն արդեն իրական են

Տուրիստական աքսեսուարներ և պայուսակներ



«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:
Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժինը:
Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:

Ավելի վաղ «Պոբեդան» թույլտվություն էր ստացել Դոնի Ռոստով-Երևան չվերթի իրականացման համար: Դեպի Երևան կկատարվի շաբաթական 4 թռիչք:

Գյումրի-Մոսկվա-Գյումրի էժան ավիատոմսերը կարող եք ձեռք բերել նաև օնլայն համակարգերում` որոնելով ավիատոմսեր այստեղ

Ըստ ՌԴ վիճակագրական ծառայության, 2016-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է մեկնել 54.000 մարդ:

«Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով:

Աղբյուրը` PanArmenian.net

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ