Հունաստանի Հանրապետություն (Հունաստան)

Երկիրը` Հունաստանի Հանրապետություն – Հունաստան – Greece – Ελλάδα

All tours to Greece from Armenia

Մայրաքաղաքը` Աթենք, բնակչությունը` 3.074.160 (2011  թվականի մարդահամարի տվյալներով), ագլոմերացիայի բնակչությունը` 3.812.330 (2011)

                

Կառավարման համակարգը. Հունաստանը խորհրդարանական հանրապետություն է, որը  բաժանված է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների: Հունաստանի հանրապետության մայր օրենքը Սահմանադրությունն է:

Բնակչության թիվը. Հունաստանում ապրում է  10.787.690 մարդ (2011  թվականի մարդահամարի տվյալներով):

Պետական լեզուն. Շփվելու լեզուն Հունաստանում  նոր հունարենն է, որն էլ առաջացել և զարգացել է դասական հունարենից: Գրական և պետական լեզուն շատ մոտ է հին հունարենին, սակայն արտասանությունը այնքան է փոխվել, որ հին հույները դժվարությամբ կհասկանային այժմյան բնակիչներին:

Պետական կրոնը. Հունաստանի բնակչության գրեթե 98%-ը ուղղափառներ են: Սակայն ռուսական ուղղափառ եկեղեցու հետ հակասություններ ունեն. հույները անցել են Գրիգորյան օրացույցին, իսկ ռուսները մնացել են Յուլյան օրացույցին: Եկեղեցի այցելությունը հանգստյան օրերին և  տոներին ոչ միայն պարտականություն է, այլև հնարավորություն շփվել հարևանների հետ, ինչպես նաև`  ցույց տալ նոր զգեստը:

Տուրիզմը Հունաստանում

hunastan.com տուր փաթեթներ Հունաստան

Հունաստանը աշխարհի ամենաշատ այցելվող երկրներից մեկն է: Գրավում է և′ բազմաթիվ հուշարձանները,  և′ հիանալի կլիման, և′ կյանքի հիասքանչ ռիթմը: Հունաստանը (Հունաստանի հանրապետություն) պետություն է Հարավային Եվրոպայում, զբաղեցնում է Բալկանյան թերակղզու մի մասը, իսկ արևելքից Հոնիական ծովից մինչև Էգեյան ծովի ավելի քան 2 հազար կղզիները: Հարավից և արևելքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Ն.Հ.Հ. Մակեդոնիային, հյուսիս-արևմուտքից` Ալբանիային : 

Հունսատանի Խոշոր կղզիներն են` Կրետե, Հռոդոս, Էվբեյա, Լեսբոս: Ընդհանուր մակերեսը` 132 հազար քառ. կմ, կղզիների տարածքը` 24,8 հազար քառ. կմ: 10.6 միլիոն բնակչության  10%-ը ապրում է կղզիներում: Բնակչության մեկ երրորդը ապրում է մայրաքաղաք Աթենքում: Հունաստանը բաժանված է 52 վարչական նոմերի, որոնք էլ իրենց հերթին բաժանված են 264 դիմաների (շրջանների): Յուրաքանչյուր նոմ ունի իր սեփական մայրաքաղաքը: Աթենքը միաժամանակ և երկրի և Ատտիկա նոմի մայրաքաղաքն է: Հունաստանը համարվում է եվրոպական մշակույթի օրրանը, բայց ժամանակակից Հունաստանի քաղաքական պատմությունը սկսել է միայն 1830-ական թվականներից: Հունաստանը մտնում է շենգենյան և Եվրո գոտում: Այստեղ զբոսաշրջության ընթացքում ծագած խնդիները լուծելու համար, բացի սովորական ոստիկանությունից, գոյություն ունի նաև տուրիստական ոստիկանություն:

Տեսարժան վայրերը. Հյուսիսային Թեսսալիայի կանաչ հարթավայրի  կենտրոնում բարձրանում է սուրբ Օլիմպոս լեռը` հնում Զևսի թագավորությունը: Շրջակայքի փոքր աղբյուրներն ու առվակները կրում են հին աստվածների անունները, քանի որ Օլիմպոսի շրջակա միջավայրը համարվում է աստվածային տիրության մի մասը: Հնագույն ժամանակներից սկսած` այս վայրը գովերգվել է մեծագույն բանաստեղծների` Հոմերոսի, Հերոդոտոսի, Եվրիպիդեսի, Դեմոսթենեսի կողմից: Ներկայիս ճանաչված հանգստի` թռչունների դիտման  (անգլ. «bird watching») սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել Էվրոս և Ահերոս գետերի գետաբերանները: Հոնիական ծովի Զակինթոս կղզու արգելոցում պահպանվել է ծովային կրիաների փոքր թվաքանակ: Հռոդոս կղզու այցելուների վրա աննկարագրելի տպավորություն կթողնի «թիթեռների հովիտը»:



Տոները Հունաստանում. Հունվարի 1` Նոր Տարի, հունվարի 6` Մկրտություն, մարտի 25` 1821 թ. Հունաստանի հեղափոխության ավետումն ու հոբելյանը, Բարի ուրբաթ, Սուրբ Զատիկ, Լուսավոր երկուշաբթի, մայիսի 1` Աշխատավորների օր, Երրորդություն, օգոստոսի 15` Աստվածամոր տոն, հոկտեմբերի 28` «Օհի» օր(«Ոչ»). 1940 թվականի  հոկտեմբերի 28-ի հանրաքվեի արդյունքում ժողովուրդը մերժեց Մուսոլինիի` Հունաստանի անհապաղ կապիտուլացիայի վերջնագիրը, դեկտեմբերի 25-26` Սուրբ Ծնունդ:

Ազգային խոհանոցը. Հունական խոհանոցը հարուստ է յուղալի և համեմունքներով հարուստ ուտեստներով: Ոչխարի և տավարի միսը ազգային ճաշատեսակների հիմնական բաղադրիչն է: Խոզի միսը  և թռչնամիսը զգալիորեն  զգալիորեն զիջում են դրանց: Տապակելու համար օգտագործվում է բացառապես ձիթապտղի ձեթ: Հունական խոհանոցի առավել հայտնի ուտեստներից են` ավգոլեմոնո` ձվով և կիտրոնով բրնձե ապուր, բարբունի` գետի բարբել (ձուկ), հորիատիկի` բանջարեղենային աղցան պանրի շերտերով, տոմատես գեմիստես` խորոված լոլիկ, լցոնած բրինձ և միս, գարիդես` ծովախեցգետին, օմար, կալամարակիա` կաղամար, մելիտսանես` սմբուկ, պաստիսիո` մակարոնով պուդինգ, սուվլակիա` քաբաբ, տարամոսալատա` ձկնկիթով աղցան: Քաղցրավենիքներից կարելի է պատվիրել  նուշով և մեղրի օշարակով տորթ:

 Հունաստանում ամենատարածված խմիչքը գինին է: Հայտնի են «Դեմեստիկա», «Կամբաս», «Պալլինի» և «Սանտա Ելենա»  սպիտակ,  «Մավրոդաֆնա» և «Դեմեստիկա» կարմիր գինիները: Առավել հայտնի ալկոհոլային խմիչքներն են անիսոնի համով «Ուզոն», թունդ «Ռական»  և  ծառի խեժից պատրաստված «Մաստիկան»:  Կոնյակի բազմաթիվ տեսականուց հատկապես հայտնի է «Մետակսան»:

Եվ  իհարկե  հունական սուրճը: Դա թունդ սև սուրճն է, որը մատուցվում է փոքրիկ գավաթներով մեկ բաժակ մաքուր ջրի հետ: Այն անվանվում է գլիկոս (շատ քաղցր), մետրիոս (միջին) և սկետոս  (առանց քաղցրի):

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Հունաստանի վերաբերյալ բոլոր նորությունները >

Էջի թեմաները. Հունաստան, Greece, Hellas, Athens, Աթենք

Մեկնաբանություններ / կարծիքներ