Գորիս. տուրիզմ և հանգիստ

Գորիս քաղաք (Goris City, Armenia)
Goris city and Goris area info-tour, Armenia. Goris (also known as Hin Kores, Kyuryus) is a city in the Syunik Marz of Armenia. Located in the valley of river Goris (Vararak), it is about 240 km away from the Armenian capital Yerevan and 70 km from the Syunik Marz center Kapan.

Բնակչությունը` 23.200
Հեռավորությունը մարզկենտրոնից (ք. Կապան)՝ 67 կմ,
Հեռավորությունը Երևան քաղաքից՝ 254 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250-1520 մ,
Քաղաքը հիմնադրվել է` 1870թ.
Հունվարի միջին ջերմաստիճանը` -1.3 C
Հուլիսի միջին ջերմաստիճանը` +19 C
Տեղումների քանակը` 700 մմ

Գորիսի հյուրանոցներ և հանգստյան տներ.

Այստեղ կարող է տեղադրվել Ձեր գովազդը` ամբողջական ինֆորմացիայով: Գովազդի համար կապվեք մեզ հետ >



Աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները

Լեռնաշխարհի գեղեցկուհի… Այսպես են անվանում Վարարակն գետի հովտում 19-րդ դարի 70-ական թվականներին կառուցված Գորիս քաղաքը, որի հիմնադրման նախաձեռնողները Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեինյանն էր և ռուս գավառապետ-գեներալ Ստարացկին: Քաղաքը կառուցվել է ճարտարապետական յուրատիպ ոճով, ուղղաձիգ փողոցներով, շախմատի խաղատախտակին նմանվող գեղեցիկ քառակուսի կառուցվածքով, որոնց մեջ ուրվագծվում են բազալտե երկհարկ, թիթեղյա կարմիր տանիքներով շենքերը` տնամերձ այգիներով:

Քաղաքը գտնվում է Գորիս (Վարարակն) գետի` անտառապատ լեռներով շրջապատված մեծ հովտում: Գետահովիտը Գորիսի սահմաններում բավականին ընդարձակ, խոր, տաշտականման գոգավորություն է, լցված գետային, գետա-հեղեղատային և ջրա-սառցադաշտային նստվածքով: Լանջերը խիստ զառիթափ են, տեղ-տեղ՝ նույնիսկ ուղղահայաց, ճեղքված խոր ձորերով՝ Շորին, Թանգուն, Ղաթրինի, Չոփչուն, Դրնգանի: Բարձաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, ապառաժ քարափները, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ, անկրկնելի տեսք են տալիս քաղաքային և մերձքաղաքային բնապատկերին:

Գորիսը Հայաստանի Հանրապետության յուրահատուկ ճարարապետական ամբողջական նկարագիր և կոլորիտ ունեցող գեղեցիկ բնակավայրերից մեկն է։

Գորիսի կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձյունոտ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը – 1.3 C է, հուլիսինը՝ 19 C, տեղումների քանակը 700 մմ:

Պատմական ակնարկ

Գորիսի նախկին անվանումներից են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս:

Գորիս անվան տարբեր բացատրություններ կան. Ենթադրվում է, որ տեղանվան հիմքում ընկած են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղանք: Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, և մարդն այստեղ բնակվել է դեռևս քարեդարյան շրջանում: Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական թագավորության ժամանակաշրջանից: Ռուսա I թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է մի սեպագիր, որտեղ իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես II թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար:

Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:

Քաղաքի անվան ներկայիս գրելաձևը առաջին անգամ հանդիպել է 1624թ.՝ Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում:
17-18-րդ դարերում Գորիսում հաստատվել և իշխում էին Մելիք-Հուսեինյանները: Գորիսը 19-րդ դարի սկզբին՝ 1813թ. հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է


ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսի զարգացումը սկսում է 19-րդ դարի 70-ական թթ-ից, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դառնում է Զանգեզուրի գավառակենտրոնը: 1876թ. Հին Գորիսի մոտ Ստարացկի գավառապետի նախաձեռնությամբ, Մանուչար-Բեկ Մելիք Հուսեինյանի խորհրդով և գերմանացի ճարտարապետի կազմած նախագծով հիմնադրվում է Գորիս քաղաքը:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով Գորիսը հանդիսանում էր բավական առաջադիմած քաղաքային համայնք: 1930թ.-ի սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դառնում է համանուն շրջանի վարչական կենտրոնը:  1989թ. վերաբացվում է Սյունյաց հոգևոր թեմը, որի առաջնորդարանը հաստատվում է Գորիսում:

Ներկայումս Գորիսը մտնում է Սյունիքի մարզի մեջ:

Գորիսի մշակութային կառույցներից են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը իր ստորաբաժանումներով, Երկրագիտական թանգարանը, Քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ա.Բակունցի տուն-թանգարանը, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը:

Տուրիստական. Գորիսի տեսարժան վայրերը

Գորիսի արևելյան մասում ձիգ ժայռերի շղթան թագադրվում է քաղաքի  խորհրդանիշ համարվող բլուրով, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ: Քաղաքը հյուսիսից հարավ հատում է Վարարակն գետը:

Գորիսը, խորհրդային տարիներին եղել է զբոսաշրջիկների համար գրավիչ վայր: Այսօր, նաև շնորհիվ աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևի ճոպանուղու, Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի զբոսաշրջության կենտրոններից:

Գորիսի «քարե անտառը» չափազանթ մեծ հետաքրքրություն է առաջացնում արկածասեր և մեծ երևակայություն ունեցող մարդկանց մոտ: «Քարե անտառը» գտնվում է կանաչ անտառապատ հովտում` շրջապատված քարայրների շարքերով, որոնք իրենց մերկ գագաթներով վեր են խոյանում դեպի երկինք:

Գետահովտի աջակողմյան հատվածում բարձրանում է լայնատերև անտառը, իսկ ձախ լանջին կարելի է տեսնել հողմահարումների հետևանքով երկար հազարամյակների ընթացքում առաջացած քարե բուրգերի, կոթողների, սյուների լաբիրինթոս: Դարչնագույն, մոխրագույն ու սև գույներից բաղկացած ժայռային անտառի աշտարակների ու կոների վրա աճող երփներանգ ծաղիկների խաղը հատուկ շուք է տալիս ժայռային մնացուկների աներևակայելի ձևերին, որոնք դարերի ընթացքում առաջացել են քամու, ջրի ու արևի մշտական ազդեցության հետևանքով:

Տեղ գյուղ և քարանձավներ

Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու 20-րդ կիլոմետրին, Տեղ գյուղի հարևանությամբ և Տեղ գետակի ափամերձ բլուրներին են տեղակայված բազմաթիվ դամբարանադաշտեր և քարայրներ, որտեղ մարդիկ ապրել են դեռևս մ.թ.ա. II հազարամյակում: Գյուղը 10-րդ դարում հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը և այն միջնադարում Սյունյաց աշխարհի խոշոր ու նշանավոր բնակավայրերից է եղել։ Տեղ գյուղում և շրջակայքում են գտնվում Սբ.Գևորգ, «Սըռնեցի» կոչվող եկեղեցիները, բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցներ։

Ուխտասար

Ուխտասարը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական մասում, Սեւ եւ Ալ լճերի միջեւ ընկած տարածքում, բարձրությունը` ծովի մակարդակից 3300 մ: Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանց է եւ հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին:

Ուխտասարում ծովի մակերևույթից մոտ 3300մ բարձրության վրա պահպանվել են հնագույն ժայռապատկերներ, որոնք  թվագրվում են մ.թ. ա. 5-2-րդ հազարամյակներին:

Ժայռապատկերները փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Պատկերում են մարդկանց հիմնականում որսի, աշխատանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի եւ ընտանի կենդանիների,երկնային լուսատուների և այլն:

 

Տաթևի վանք և ճոպանուղի

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.: Վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): Եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, ունեցել է համալսարան: VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստն է եղել: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին – Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։

Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ:

Տաթևի ճոպանուղին աշխարհում ամենաերկար ճոպանուղին է, որը ձգվում է Հալիձոր գյուղից մինչև Տաթևի վանք: Ճոպանուղին կառուցվել է 2010թ. Տաթևի վերածնունդ և վերակառուցում ծրագրի շրջանակներում: Տաթևի ճոպանուղին ունի 5.7 կմ երկարություն: Հալիձորից մինչև Տաթևի վանք ճանապարհի տևողությունը կազմում է 10-11 րոպե: Ճոպանուղու մեկ վագոնը տեղավորում է մինչև 25 մարդ:

Tatev Roapway – EuroNews Report (video):

Տեքստային նյութը արտատպված է և ձևափոխված: Աղբյուրները` Goristour.com, WelcomeArmenia.com, Syunik.gov.am, Wikipedia: Լուսանկարները` Goristour.com, norkhosq.net և EnjoyArmenia.com

Հայաստանյան հանգստավայրեր և տուրիստական գոտիներ > Ծաղկաձոր | Աղվերան | Դիլիջան | Սևան  | Ջերմուկ | Գորիս |

Մեկնաբանություններ / կարծիքներ