Չեխիայի Զլին շրջանի Բուխլովիցե քաղաքում կանցկացվի Սխտորի փառատոն: Այն այստեղ անցկացվում է արդեն 11-րդ տարին անընդմեջ: Հյուրերին առաջարկվում է բավականին անսովոր մենյու: Տոնի այցելուները կարող են գնել չեխական սխտոր, համտեսել սխտորով բազմատեսակ ուտեստներ, ինչպես նաև` հին պահածոներ` պատրաստված տեղաբնակների կողմից 2009 թվականին և ավելի շուտ: Ըմպելիքներից առաջարկվում է մորավյան գինի: Փառատոնի ծրագրում  նաև ժողովրդական համույթների կատարումներն են:

Փառատոնը անցկացվում է ամրոցի այգում: «Սխտորային» անուններ ունեցող այցելուների մուտքը անվճար է: Մյուս հյուրերի համար մուտքի տոմսի արժեքը չի հստակեցվում: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 28-ին:

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ

Նշումներ

 
 
 
Close
Բարի գալուստ
Միացեք մեզ սոցիալական ցանցերում