Տուրիստական նորություններ և հոդվածներ

Փողոցային սնունդից մինչև Միշլենյան ռեստորաններ․ 2018 թվականը կդառնա գաստրոնոմիական տուրիզմի տարի

Ճանապարհորդությունն ու սնունդը իդեալական համադրություն են։ Կարծես թե, 2018 թվականին ճանապարհորդությունները դեպի այն վայրեր, որոնք հայտնի են իրենց խոհանոցով, ավելի պոպուլյար կդառնան։ Ճանապարհորդների գրեթե կեսը (41 %) պլանավորում է մյուս տարի համտեսել նոր ուտեստներ և խմիչքներ (համեմատության համար նշենք, որ  2017-ին այդ թիվը եղել է  29 %)։

Booking.com ընկերությունը հարցում է անցկացրել 26 երկրից  19 հազար ճանապարհորդների շրջանում և, պատասխանները համադրելով իր ունեցած տվյալների հետ,  բացահայտել  2018 թվականի խոհարարական տուրիզմի գլխավոր միտումները։

Բանգկոկի փողոցային սնունդը

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաջորդ տարի խոհանոցը կդառնա ամենակարևոր չափորոշիչներից մեկը ճանապարհորդների համար երկիր ընտրելիս․ հարցման մասնակիցների ավելի քան երկու երրորդը  (64 %) ցանկանում է համտեսել հանգստյան վայրի տեղական ուտեստները։ Որոշների համար դա նույնիսկ որոշիչ գործոն է․ 22 %-ը պլանավորում է մեկնել ճանապարհորդության միայն հանուն համեղ ուտեստների, իսկ 25 %-ը կխուսափի այնպիսի վայրերից, որոնք հայտնի չեն իրենց խոհանոցով։

Ճանապարհորդող համադամասերների համար կարևոր դեր ունեն տեխնոլոգիաները։ 2018 թվականին ճանապարհորդների գրեթե մեկ երրորդը (29 %) պատրաստվում է ընտել ուղղություն՝ տեղական ռեստորանների մասին կարծիքների հիման վրա, իսկ 31 %-ը՝ ավելի հաճախ լուսանկարել սնունդը, որպեսզի ավելի շատ ախորժալի նկարներ տեղադրի համացանցում ու զարմացնի ընկերներին։

Միշլենյան ռեստորան

Այլ հետաքրքիր եզրահանգումներից են․ 

  • Ճանապարհորդների կեսը (51 %) մտադիր է այցելել փողոցային սնունդով շուկաներ։ Հարցման մասնակիցները փողոցային սնունդի համար խորհուրդ են տալիս այցելել Բանգկոկ, Թայբեյ, Ստամբուլ և Ջորջթաուն։
  • Ամեն հինգերորդ հարցման մասնակից (23 %) պատրաստվում է  այցելել  ավելի շատ Միշլենյան ռեստորաններ։ Զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս բարձրակարգ խոհանոցի համար այցելել Հռոմ, Դուբայ, Փարիզ, Սան Պաուլու և Լոնդոն։
  • Վառ տպավորությունները պակաս կարևոր չեն, քան՝ համեղ ուտեստները։ Ճանապարհորդների կրեթե կեսը  (49 %) պատրաստ է համարձակ գտնվել ուտեստների ընտրության հարցում և համտեսել հնարավորինս նոր բաներ, իսկ  54 %-ը՝ ուտել յուրօրինակ ուտեստներ։

Ինչ ուտեստներ էլ որ դուք նախընտրեք՝ բարձրակարգ, փողոցային, թե էկզոտիկ, տեղի խոհանոցի հետ ծանոթությունը կօգնի իսկապես ճանաչել այդ երկրի մշակույթը։

Էկզոտիկ սնունդ

Booking.com
Booking.com
You might also like